2026-ի անգլերենի մայիսյան ֆլեշմոբ. 6-7-րդ դասարաններ

I. Write a composition of about 100-120 words on the following topic: The things I am good at (including the school subjects) and the things I am not good at. Justify your answers. Հիմնավորիր քո պատասխանները:

I am good at many school subjects, especially languages, Math, and Science. I know four languages-Armenian, English, Chinese, and Russian—and I have recently started learning Spanish. I enjoy Math and Science because I like solving problems and discovering how things work. I am also good at sports. Recently, I found out that I am very good at running. Besides academic subjects, I have good social skills. I can easily make friends, start conversations, and help people feel comfortable. One thing I am not so good at is art, because I sometimes find it difficult to draw or paint exactly what I imagine. I try to improve by practicing and learning from others.

II.  What would you say in the following situations? Example: It is too hot in here. 

 I will turn on the air conditioner.

Your bedroom is in a mess!
I will clean my bedroom.

It’s too cold in here.
I will put on a warm sweater.

Would you like the blue one or the red one?
I will take the blue one, please.

We haven’t got any bread at home.
I will go and buy some bread.

I don’t know the meaning of this word.
– I will look it up in the dictionary

Your car is very dirty after yesterday’s rain.
– I will wash the car.

Thank you very much. I am grateful to you.
You’re welcome. I’m happy to help.

III.  We are going to have a summer camp in our school. Write a letter to your friends in your neighbourhood and invite them to come and join you at the camp. Write some information about the camp (about 5-6 sentences).    

  For example, June will not be boring for us. We are going to play different national games……..
Dear friends,

June will not be boring for us because our school is going to have a summer camp! We will play different national games, do fun activities, and learn new skills. There will be swimming, painting, and music lessons. We can also make new friends and enjoy outdoor picnics together. I really hope you can come and join me at the camp. It will be so much fun!

Տարեվերջյան ամփոփիչ աշխատանք Տարեվերջյան թեստ (6-րդ դասարան)

  1. Ո՞րն էր նախնադարյան մարդու հիմնական զբաղմունքը։

ա) Առևտուր

բ) Որս

գ) Գյուղատնտեսություն

դ) Գիր գրելը

2.Ո՞րն էր նախնադարյան մարդու առաջին բնակավայրը։

ա) Քարե տաճար

բ) Քարանձավ

գ) Փայտե տուն

դ) Մետաղե վրան

3.Նախնադարյան մարդը կրակը օգտագործում էր․

ա) Միայն տաքանալու համար

բ) Տաքանալու, սնունդ պատրաստելու և պաշտպանվելու համար

գ) Գիր գրելու համար

դ) Հուշարձաններ կառուցելու համար

4.Ո՞րն էր նախնադարյան մարդու առաջին գործիքը։

ա) Մետաղե դանակ

բ) Քարե գործիք

գ) Փայտե գավազան

դ) Սեպագիր

5.Նախնադարյան մարդը սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ․

ա) Քարե դարում

բ) Միջնադար

գ) Հին Հռոմում

դ) Հին Չինաստանում

6.Ո՞րն է հայկական լեռնաշխարհի ամենահին հայտնի բնակավայրը։

ա) Շենգավիթ

բ) Էջմիածին

գ) Դվին

դ) Արտաշատ

7.Ո՞ր հնավայրում է հայտնաբերվել աշխարհի ամենահին կոշիկը։

ա) Շենգավիթ

բ) Արենիի քարանձավ

գ) Վան

դ) Դվին

  1. Ո՞րն էր առաջին գրային համակարգը։

ա) Հայոց գրեր

բ) Սեպագիր

գ) Միջնադարյան գրեր

դ) Թղթագիր

9.Ո՞վ ստեղծեց հայոց գրերը։

ա) Տիգրան Մեծ

բ) Մեսրոպ Մաշտոց

գ) Արգիշտի Ա

դ) Սահակ Պարթև

  1. Ո՞րն էր առաջին քաղաքակրթություններից մեկը։

ա) Հունաստան

բ) Միջագետք

գ) Հռոմ

դ) Հայաստան

11.Ո՞ր երկրի արքային էին անվանում Փարավոն։

ա) Եգիպտոս

բ) Միջագետք

գ) Հունաստան

դ) Հռոմ

12.Ո՞րն էր հին Եգիպտոսի ամենահայտնի կառույցը։

ա) Կոլիզեում

բ) Բուրգերը

գ) Պարթենոն

դ) Էջմիածնի տաճար

  1. Հայկը ո՞վ էր։

ա) Հայոց նախահայր

բ) Հռոմի զորավար

գ) Եգիպտոսի փարավոն

դ) Հունական փիլիսոփա

14.Հայկը հաղթեց․

ա) Գիլգամեշին

բ) Բելին

գ) Տիգրան Մեծին

դ) Մեսրոպ Մաշտոցին

15.Ինչ բնակավայր կառուցեց Հայկը

ա) Արտաշատ

բ) Վան

գ) Դվին

դ) Հայկաշեն

16.Ո՞ր գետերի ափերին ձևավորվեց հին Չինաստանի քաղաքակրթությունը։

ա) Նեղոս և Տիգրիս

բ) Հուանհե և Յանցզի

գ) Եփրատ և Հնդկաստան

դ) Դանուբ և Սենա

17.Ո՞ր գյուտն է հին Չինաստանի ամենահայտնիներից։

ա) Թուղթ

բ) Կոլիզեում

գ) Բուրգեր

դ) Պարթենոն

18.Ո՞ր կառույցն է հայտնի որպես աշխարհի ամենաերկար պաշտպանական շինություն։

ա) Հռոմի պատ

բ) Մեծ Չինական պատ

գ) Բաբելոնյան աշտարակ

դ) Սուրբ Սոֆիա

19.Ո՞ր գետերի ափերին ձևավորվեց հին Հնդկաստանի քաղաքակրթությունը։

ա) Նեղոս և Տիգրիս

բ) Ինդոս և Գանգես

գ) Հուանհե և Յանցզի

դ) Եփրատ և Տիգրիս

  1. Ո՞ր կրոնն է ծագել Հնդկաստանում։

ա) Քրիստոնեություն

բ) Հինդուիզմ

գ) Իսլամ

դ) Բուդդիզմ

21.Ո՞րն է Հնդկաստանի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից։

ա) Թաջ Մահալ

բ) Պարթենոն

գ) Կոլիզեում

դ) Էջմիածնի տաճար

22.Ո՞ր քաղաքը համարվում է շումերների ամենահայտնի քաղաքներից մեկը։

ա) Բաբելոն

բ) Ուրուկ

գ) Արտաշատ

դ) Դվին

  1. Շումերները հայտնի էին իրենց․

ա) Սեպագիր ստեղծելով

բ) Մեծ Չինական պատ կառուցելով

գ) Պիրամիդներ կառուցելով

դ) Տաջ Մահալ կառուցելով

IX. Հին աշխարհի մայր գետեր

24.Ո՞ր գետի ափերին ձևավորվեց հին Եգիպտոսի պետությունը։

ա) Եփրատ

բ) Նեղոս

գ) Տիգրիս

դ) Հուանհե

  1. Ո՞ր գետերի շուրջ ձևավորվեցին Միջագետքի առաջին պետությունները։

ա) Եփրատ և Տիգրիս

բ) Նեղոս և Գանգես

գ) Հուանհե և Յանցզի

դ) Դանուբ և Սենա

26 .Մանրամասն շարադրեք «Հայկ և Բել» ավանդազրույցը

Շատ հին ժամանակներում Բաբելոնում իշխում էր բռնակալ թագավոր Բելը։ Նա ցանկանում էր, որ բոլոր ժողովուրդները ենթարկվեն իրեն։ Սակայն Հայկը, որը ուժեղ, խելացի և ազատասեր նահապետ էր, չէր ուզում ապրել Բելի իշխանության տակ։ Նա իր ընտանիքով, որդիներով և բազմաթիվ մարդկանցով հեռացավ Բաբելոնից և եկավ Հայկական լեռնաշխարհ։ Այստեղ նա բնակություն հաստատեց և խաղաղ կյանք սկսեց։ Բելը զայրացավ, որ Հայկը հրաժարվել է իրեն ենթարկվել։ Նա մեծ բանակ հավաքեց և շարժվեց Հայկի դեմ պատերազմելու։ Երբ Բելի զորքը հասավ Վանա լճի շրջակայք, Հայկն իր քաջ զինվորների հետ պատրաստվեց ճակատամարտի։ Պատերազմի ժամանակ Հայկը հզոր աղեղով նետ արձակեց դեպի Բելը։ Նետը դիպավ Բելին, և նա ընկավ ու մահացավ։ Բելի բանակը խուճապահար փախավ։ Այսպես Հայկը հաղթեց բռնակալին և պաշտպանեց իր ժողովրդի ազատությունը։ Հայկի հաղթանակից հետո հայ ժողովուրդը սկսեց կոչվել հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Հայկը դարձավ հայ ժողովրդի նախահայրը և ազատության խորհրդանիշը։

Ամփոփիչ հաշվետվություն 6-րդ դասարանի սովորողների համար

  1. Ինչպե՞ս կբնութագրես քո առաջընթացը անգլերենում այս տարվա ընթացքում։
    Այս տարվա ընթացքում ունեցա բավականին մեծ առաջընթաց։ Ավելի վստահ սկսեցի խոսել անգլերեն։
  2. Ի՞նչ նոր բան սովորեցիր այս տարի անգլերենից (բառեր, արտահայտություններ, գաղափարներ)։
    Այս տարի սովորեցինք շատ նոր բառեր, արտահայտություններ և քերականական կանոններ։ Սովորեցինք նաև, թե ինչպես օգտագործել նոր բառերը խոսակցության մեջ։
  3. Ի՞նչն է քեզ օգնել ավելի լավ հասկանալ լեզուն։
    Միանշանակ շատ կարդալը ու անընդհատ շփվելը անգլերենով։
  4. Ի՞նչը քեզ ամենաշատն օգնեց սովորելու ընթացքում (խաղեր, խմբային աշխատանք, ուսուցիչ, ընկերներ և այլն)։
    Ամենաշատը ինձ օգնել են մեր առցանց հավեսին դասերը, խմբային աշխատանքները և ուսուցչի բացատրությունները։
  5. Ինչպե՞ս են փոխվել քո խոսելու կամ գրելու հմտությունները։
    Լավ գրում եմ, արագ կարողանում եմ արտահայտել միտքս։
  6. Ի՞նչ դժվարություն հաղթահարեցիր անգլերենի դասերին։
    Չեմ ունեցել դժվարություններ։
  7. Ո՞ր առաջադրանքն էր ամենաբարդը քեզ համար։
    Չեմ ունեցել բարդություններ։
  8. Եթե այս տարին բնութագրեիր մեկ բառով, ո՞ր բառը կընտրեիր և ինչո՞ւ։
    «զարգացում», որովհետև այս տարի շատ նոր բան սովորեցի։
  9. Ո՞ր գործունեությունն էր քեզ համար ամենահետաքրքիրը (անհատական նախագծեր, պրեզենտացիա, քննարկում, և այլն)։
    Շատ եմ սիրում հավեսով քննարկումներ։
  10. Ո՞ր թեմայի շուրջ կցանկանայիր ավելի շատ աշխատել հաջորդ տարի։
    քերականություն
  11. Տեղադրիր անգլենենից իրականացրած անհատական նախագծերիդ հղումները։
    My Hero Is My Dad – Գագիկ Ստեփանյան
    Email to your penfriend – Գագիկ Ստեփանյան
  12. Տեղադրիր անգլերեն բաժնիդ հղումը։
    English 2025-2026-2 – Գագիկ Ստեփանյան
    Տեղադրիր առաջին ուսումնական շրջանի ամփոփման հղումը:
    Սովորողների հաշվետվություններն անգլերենից – Գագիկ Ստեփանյան
  13. Կցիր անգլերենիից իրականացրած ընթերցածդ գրքի կամ ստեղծագործության հղումները, եթե ունեցել ես։
    Շատ գրքեր եմ կարդացել անգլերեն, բայց աշխատել եմ չկարդալ առցանց, դրա համար չկան հղղումներ։

15.05.2026

Ուղիղ և հակադարձ կախումներ

Ուղիղ կախման դեպքում կազմում ենք հարաբերություն 

a/b=c/x

x=bc/a

Հակադարձ կախման դեպքում կազմում ենք արտադրյալ 

ab=cx

x=ab/c

Առաջադրանքներ

Ուղիղ համեմատական կախում

      1․ 3 կգ խնձորն արժե 1200 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 7 կգ խնձորի համար։
1200:3=400 400*7=2800

  1. 5 մետր կտորից կարելի է կարել 2 զգեստ։ Քանի՞ մետր կտոր կպահանջվի 8 այդպիսի զգեստ կարելու համար։
    5 մետր – 2 զգեստ x= 5*8:2= 20
    x մետր – 8 զգեստ
  2. Հեծանվորդը 2 ժամում անցնում է 24 կմ։ Քանի՞ կիլոմետր կանցնի նա 5 ժամում, եթե շարժվի նույն արագությամբ։
    24:2=12 կմ/ժ
    12*5=60 կմ
  3. 200 գրամ շաքարավազով կարելի է պատրաստել 10 բլիթ։ Որքա՞ն շաքարավազ է անհրաժեշտ 25 բլիթ պատրաստելու համար։
    200 գրամ – 10 բլիթ X= 200*25:10=500 գրամ
    x գրամ – 25բլիթ
  4. Քարտեզի վրա 2 սմ-ին համապատասխանում է 50 կմ իրական հեռավորություն։ Որքա՞ն է իրական հեռավորությունը երկու քաղաքների միջև, եթե քարտեզի վրա դրանց հեռավորությունը 6 սմ է։
    2 սմ – 50 կմ x= 50*6:2=150
    6 սմ – x կմ
  5.  Բանվորը 4 օր աշխատելու համար ստացավ 32,000 դրամ։ Որքա՞ն կստանա նա 10 օր աշխատելու դեպքում։
    32000:4=8000 8000*10=80000
  6. 15 m^2 մակերեսը ներկելու համար ծախսվում է 3 կգ ներկ։ Որքա՞ն ներկ կծախսվի 40 m^2 մակերեսը ներկելու համար։
    15 մ քառ․ – 3 կգ x= 3*40:15=8 կգ
    40 մ քառ․ – x կգ
  7. Տպագրական մեքենան 5 րոպեում տպում է 150 էջ։ Քանի՞ էջ կտպի մեքենան կես ժամում (30 րոպեում)։
    150։5= 30 30*30=900 էջ

Հակադարձ համեմատական կախում

  1. 4 բանվորը պատը կարող են կառուցել 15 օրում։ Քանի՞ օրում կկառուցեն նույն պատը 6 բանվորը։
    4 բանորը կանի 1/15 օրում
    1 բանորը կկատարի 1/60
    6 բանորը կկատարի 6*1/60 =1/10
  2. Մեքենան 80 կմ/ժ արագությամբ քաղաքից քաղաք հասնում է 3 ժամում։ Քանի՞ ժամում կհասնի նա, եթե արագությունը դարձնի 60 կմ/ժ։
    80*3=240 կմ 240։60=4 ժամ
  3. Ունեցած կերը 20 հավին բավականացնում է 30 օր։ Քանի՞ օր կբավականացնի նույնքան կերը 25 հավին։
    20 հավը- 1/30 մասն է սպառում 1 օրում
    1 հավը – 1/600 մասն է սպառում 1 օրում
    25 հավը- 25*1/600 =1/24 մասն է սպառում 1 օրում
    ամբողջը կսպառվի 24 օրում
  4. Որոշակի գումարով կարելի է գնել 12 տետր, որոնցից յուրաքանչյուրն արժե 150 դրամ։ Քանի՞ տետր կարելի է գնել նույն գումարով, եթե մեկ տետրի գինը լինի 200 դրամ։
    150*12=1800 դրամ 1800։200=9 տետր
  5. 3 խողովակը ավազանը լցնում են 8 ժամում։ Քանի՞ ժամում կլցնեն ավազանը 4 այդպիսի խողովակները։
    3 խողովակը կլցնեն 1/8 մասը 1 ժամում
    1 խողովակը կլցնի 1/24 մասը 1 ժամում
    4 խողովակը կլցնեն 1/24*4= 1/6 մասը 1 ժամում
    ամբողջ ավազանը կլցվի 6 ժամում
  6. Հեծանվորդը 12 կմ/ժ արագությամբ ճանապարհն անցավ 40 րոպեում։ Քանի՞ րոպեում նա կանցնի նույն ճանապարհը, եթե ընթանա 15 կմ/ժ արագությամբ։
    12կմ/ժ= 12*1000/60=200մ/ր 200*40=8000մ
    15 կմ/ժ=15*1000/60=250մ/ր 8000։250=32ր
  7. Դասագրքերը դարակների վրա տեղավորելիս, եթե ամեն դարակում դնենք 20 գիրք, կզբաղեցվի 6 դարակ։ Քանի՞ դարակ կզբաղեցվի, եթե ամեն դարակում դնենք 30 գիրք։
    20*6=120 գիրք 120։30=4 դարակ

All the tasks from page 81 to 85

  1. Which is the continent with the most languages? Africa
  2. What are the names of the places with the shortest names? Y (in France) and U (in the Caroline Islands).
  3. What is the most common word in English? ” the

a)
It means “I have to go” or “I have to leave.”
Lucy likely doesn’t understand it because it is American slang (specifically from San Francisco), and she is from Britain, where different expressions are used.



Dear Alex,

I’m writing to you from London. I’m doing an English course here. The course is fantastic and very intensive!
I am studying at a school near the British Museum. My teacher is Mrs. Haikuhi, she is very funny and uses a lot of British slang, which is “cool!” There are twelve students in my class. They are from all over the world, including Brazil, Japan, Italy, and Armenia.
I think my English is much better now. My grammar is more accurate, and I definitely know more vocabulary than when I arrived. I can also understand the locals much better when I go to the shops.

I hope you are well!
Best Regards, Gagik

I think staying on a farm on the Aran Islands is a great idea because I love nature.

I’m going horse-riding because the countryside looks beautiful.

I don’t like canal boat holidays; I think they might be too slow!

Անհատական նախագիծ / Իմ կյանքը Չինաստանում․ հետաքրքիր պահեր, ընտանեկան ճամփորդություններ, Չինաստանի առաջին մայրաքաղաք Նանջին

Գարունը իմ բակում


Ընտանեկան ճամփորդություն

Իմ դպրոցը Չինաստանում

Նոր տարի 2026

Վարում եմ հեծանիվ Չինաստանում

Ծաղկատունկ

«Զատկի տոնն իմ ընտանիքում»

Նանջին քաղաք



Նանջինը Չինաստանի ամենահին և գեղեցիկ քաղաքներից մեկն է։ Այն գտնվում է Յանցզի մեծ գետի ափին և համարվում է պատմությամբ ու մշակույթով հարուստ քաղաք։ Նանջինը նախկինում եղել է Չինաստանի մայրաքաղաքը, այդ պատճառով այստեղ պահպանվել են բազմաթիվ հին շինություններ, պալատներ և տաճարներ։ Քաղաքում շատ են այգիները և կանաչ տարածքները, դրա համար Նանջինը հաճախ անվանում են «կանաչ քաղաք»։ Ամենահայտնի վայրերից են հին քաղաքի պարիսպները, Սյունվու լիճը և Կոնֆուցիոսի տաճարը։ Գարնանը այստեղ ծաղկում են գեղեցիկ ծաղիկներ, իսկ աշնանը ծառերը դառնում են գունավոր ու շատ գեղեցիկ տեսք են ստանում։
Նանջինը նաև կարևոր կրթական կենտրոն է։ Այստեղ կան բազմաթիվ համալսարաններ և գրադարաններ։ Քաղաքի բնակիչները սիրով պահպանում են իրենց ավանդույթները։
Բայց ցավոք սրտի Նանջինի պատմությունը միայն գեղեցիկի մասին չէ ։ 1937 թվականին տեղի ունեցավ Նանջինի կոտորածը, որը համարվում է Չինաստանի պատմության ամենացավալի էջերից մեկը։ Այդ տարիներին հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին պատերազմի ժամանակ։ Նանջինի ճակատագիրը շատ դժվար է եղել, և այդ պատմությունը մինչ այսօր ցավով է հիշվում։ Մենք՝ հայերս, նույնպես ունեցել ենք ծանր ու ողբերգական պատմություն՝ Հայոց ցեղասպանություն 1915 թվականին։ Այդ պատճառով մեր ժողովուրդը կարողանում է հասկանալ ուրիշ ազգերի ցավը և գնահատել խաղաղության կարևորությունը։ Նանջինի պատմությունը մեզ հիշեցնում է, որ պատերազմներն ու բռնությունները մեծ ցավ են պատճառում մարդկանց, իսկ խաղաղությունն ու մարդկային բարությունը ամենակարևոր արժեքներն են։ Ինձ համար Նանջինը հետաքրքիր քաղաք է, որովհետև այստեղ կարելի է տեսնել ոչ միայն գեղեցիկ բնություն և հին մշակույթ, այլ նաև ուժեղ մարդկանց պատմություն, ովքեր կարողացել են հաղթահարել դժվարությունները և պահպանել իրենց քաղաքը։

Մինգ դինաստիայի «մասնունքատեղի»

Ցինհու գետ, Նանջին քաղաք

Նանջինյան ջարդերի հուշարձան

Նանջինի քաղաքային պարիսպ (Մինգի պարիսպ)

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

Նպատակը` չորս մոդուլների ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն 2025-2026 2 – Գագիկ Ստեփանյան

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ծաղկատունկ – Գագիկ Ստեփանյան
Շատ հետաքրքիր և օգտակար նախագիծ էր։ Այս նախագծի շնորհիվ նաև բանջարեղեն սկսեցի աճացնել տանը։

3. Նշիր այն մոդուլները, որոնք անցել ենք այս ուսումնական տարվա ընթացքում։ Որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։
Աշխարհագրական մոդուլի ամփոփում – Գագիկ Ստեփանյան
Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան – Գագիկ Ստեփանյան
 Մեխանիկական շարժում, արագություն – Գագիկ Ստեփանյան
Բոլորն էլ շատ հետաքրքիր էին։ Եթե թեմաները լավ կարդալ, լավ ծանոթանալ բոլորն էլ հեշտ են։

4. Գրի՛ր 3 նոր գիտելիք կամ հմտություն, որ ձեռք ես բերել
1․Սովորեցի ուսումնասիրել և բացատրել բնական երևույթները։
2․Իմացա մարդու օրգանիզմի կառուցվածքի և առողջ ապրելակերպի կարևորության մասին։ 3․Սովորեցի կատարել փորձեր, դիտարկումներ և ճիշտ եզրակացություններ անել։

5. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Սովորում եմ հեռավար

6.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
1. Բահ-դրանք օգտագործվում են հողը փորելու համար։
2. Սղոց-սղոցով կարող եք կտրել ծառեր, հեռացնել չորացած ճյուղեր, կարճացնել երկար փայտեր։
3․ Կացին- կացինն օգտագործում են այգու ծառերը կամ հաստ ճյուղերը կտրելու համար։

7.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Պետք է կրել պաշտպանիչ ձեռնոցներ։
Կրել պաշտպանիչ ակնոցներ։
Աշխատել լույս ժամանակ։
Շատ ուշադիր լինել,որ չվնասվել և չվնասել։

8. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո, կկարողանամ։ Քանի որ հաճախ եմ ճամփորդում, կոգտագործեմ աշխարհագրական գիտելիքներս։ Կենցաղում և շրջապատում շատ կերևոր է իմանալ, թե ինչպես հոգ տանել բույսերի և կենդանիների և սեփական առողջության մասին։

9.Ինչպե՞ս է այս առարկան օգնում հասկանալ բնությունը, առողջությունը կամ շրջակա աշխարհը։
Այն սովորեցնում է, թե ինչպես են տեղի ունենում բնական երևույթները, ինչպես պետք է պահպանել առողջությունը և հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Բնագիտության միջոցով մենք ճանաչում ենք բույսերը, կենդանիները, մարդու օրգանիզմը, Երկիրը և տիեզերքը։ Այս գիտելիքները օգնում են ճիշտ ապրել, պաշտպանել բնությունը և ավելի լավ հասկանալ մեզ շրջապատող աշխարհը։

10. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Բնագիտության ֆլեշմոբ Հունվար 2026 – Գագիկ Ստեփանյան
Բնագիտության ֆլեշմոբ 2026/2 մակարդակ (փետրվար) – Գագիկ Ստեփանյան
Բնագիտության ֆլեշմոբ 2026 – Գագիկ Ստեփանյան
Բնագիտության ֆլեշմոբ 2026 – Գագիկ Ստեփանյան
Բնագիտության ֆլեշմոբ 2026 – Գագիկ Ստեփանյան
Մասնկացել եմ 5 ֆլեշմոբի

Майский флешмоб

Древнегреческий баснописец Эзоп написал басню «Муравей и цикада», которая учит трудолюбию и заботе о будущем. Позже ее перевели и переработали многие писатели разных стран. На французский язык басню перевел ____________,
на русский язык — ____________,
на армянский язык — ____________. А как называется эта басня в русском варианте? Напишите название и впишите фамилии баснописцев.

На французский язык басню перевел Жан де Лафонтен.
На русский язык — Иван Крылов.
На армянский язык — Ованес Туманян.

Русский вариант называется:
«Стрекоза и муравей»

 Соедини ситуации и «вежливые слова»․ Ситуации 1.      Ты хочешь спросить у учителя, можно ли выйти из класса. 2.      Ты нечаянно перебил одноклассника во время его ответа. 3.      Ты взял у друга книгу и возвращаешь ее. 4.      Ты хочешь попросить маму помочь с домашним заданием. 5.      Тебе подарили подарок на день рождения. 6.      Ты хочешь попросить одноклассника повторить сказанное, потому что не расслышал(а). Вежливые слова и выражения 7.      Спасибо большое за подарок․ 8.      Можно выйти, пожалуйста? 9.      Пожалуйста, помоги мне с домашним заданием. 10.  Спасибо, вот твоя книга. 11.  Извини, пожалуйста, что перебил(а). 12.  Извини, повтори, пожалуйста, я не расслышал(а).

Ты хочешь спросить у учителя, можно ли выйти из класса. → 8. Можно выйти, пожалуйста?
Ты нечаянно перебил одноклассника во время его ответа. → 11. Извини, пожалуйста, что перебил(а).
Ты взял у друга книгу и возвращаешь ее. → 10. Спасибо, вот твоя книга.
Ты хочешь попросить маму помочь с домашним заданием. → 9. Пожалуйста, помоги мне с домашним заданием.
Тебе подарили подарок на день рождения. → 7. Спасибо большое за подарок.
Ты хочешь попросить одноклассника повторить сказанное, потому что не расслышал(а). → 12. Извини, повтори, пожалуйста, я не расслышал(а).

    Вставь правильное слово (женский или мужской вариант профессии). Например, «В театре выступают актер и актриса»․
Книги пишут писатель и писательница.
На сцене балета танцуют балерон и балерина.
В самолете работают стюард и стюардесса.
Стихи пишут поэт и поэтесса.
На сцене поют певец и певица.
В магазине работают продавец и продавщица

Отгадайте слова, заменяя в выдленном слове первую букву: 1) Езда; она нужна для управления лошадью. 2) Ворс; сладкий напиток. 3) Дочь; тёмная после дня. 4) Ел; лежит на дне озера. 5) Капля; весь день стоит в болоте на одной ноге. 6) Тихо; лесной дух, чудище.

Езда → узда
Ворс → морс
Дочь → ночь
Ел → ил
Капля → цапля
Тихо → лихо

8

Отгадай ребус

мостовая

тетерев

11-15 մայիսի. առաջադրանքների փաթեթ

Կատարի՛ր առաջադրանքները և կրկնի՛ր անցածդ։

Ընդգծված դերանունները փոխի՛ր գոյականներով (հատուկ կամ հասարակ)։

Ընկերները շուտով հասան անտառին։ նրանք նստեցին դարավոր ընկուզենու ստվերի տակ։ Առաջինը սկսեց ծաղիկներ հավաքել, երկրորդը վազում էր մի խատուտիկ թիթեռի հետևից։ Հանկարծ Աստղիկը սայթաքեց ու վայր ընկավ։ Աղջկան մոտեցավ ուրիշը, բռնեց ձեռքից ու զգուշորեն բարձրացրեց։ Ընկածը շնորհակալություն հայտնեց ոգնողին։ Սարերում օդը մաքուր էր ու զով։ Սովորողները մեծ բավականություն ստացան իրենց զբոսանքից։

Կետերի փոխարեն դի՛ր նա կամ ինքը դերանունները։

Արտակն ինքը ընկերոջը շատ է հարգում․ միշտ լսում է ․ խորհուրդները։

Մայրը իր դստերը հանձնարարեց աղցաններ պատրաստել․ այդ օրը նրանք հյուրերի էին սպասում։

Հայրը մտածում էր իր զավակների ապագայի մասին։

Լուսինեն իր ծննդյան օրը պատրաստվում էր դիմավորել բնության գրկում․ այդպես էին կամեցել նրա ընկերուհիները։

Տրված դերանուններով նախադասություններ կազմի՛ր։

Այդպիսի- Այդպիսի գեղեցիկ թռչուն դեռ չէի տեսել։
ինչո՞ւ-Ինչո՞ւ ես դու այսքան գեղեցիկ։
ինչքան-Ինչքա՜ն ծաղիկներ կան բակում։
ինչ-որ- Ինչ-որ ձայներ են լսվում հեռվում։
որո՞նք- Որո՞նք են իմ տնայիները։
ամեն ինչ- Ամեն ինչ շատ լավ անցավ։

Առանց բառերի հաջորդականությունը փոխելու՝ բառերը ձևափոխի՛ր այնպես, որ ստանաս նախադասություններ։

Ձոր, քարեր, գլորվել, աղմուկ։- Ձորից քարեր էին գլորվում աղմկելով։

Ճանապարհ, եզր, երկու, ալպիական, մանուշակ բոսնել։- Ճանապարհի եզրին երկու ալպիական մանուշակներ էին բուսնել։

Տաք, թեյ, եռալ, թեյաման։- Տաք թեյը եռացել էր թեյամանում։

Նա, առաջին, հասնել, լեռ, գագաթ։- Նա առաջինը հասավ լեռան գագաթ։

Գիշեր, լազուր, գունատել։- Գիշերը լազուր է գունատում։

Տրված արմատների գործածությամբ բարդ բառեր կազմի՛ր։

Ուղի- թռիչք ուղի
ջուր-ջրապոս
միրգ-մրգատու
արև- արևածագ
լեռ-բարձրալեռ
խնձոր-խնձորատու
ծաղիկ-ծախկազարդ
քաղաք- մայրաքաղաք

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Հասմիկ- Անուշաբույր հասմիկ
կորյուն-Թավամազ կորյուն
համեստ- Համեստ մարդ
գեղեցիկ – Գեղեցիկ արևածագ
ահեղ- Ահեղ զինվոր
անդրանիկ- Անդրանիկ զավակ
գառ- Անմեղ գառ
իմաստուն- Իմաստուն ծերունի
ազատ- Ազատ քաղաքացի

Տրված ձայնարկություններով բայեր կազմի՛ր։

Ճը՜ռռ- Ճը՜ռռալ

խը՜շշ- խը՜շշալ

ծի՜վ- ծվծվալ

չրը՜խկ- չրը՜խկալ

Տրված ձայնարկություններով գոյականներ կազմի՛ր։

Մա՜- Մաու
թը՜շշ- Թշշուկ
կը՜ռռ- Կռռուկ
բը՜զզ- Բզզուկ
չլը՜մփ- Չլմփուկ
թրը՜մփ- Թրմփուկ
զը՜նգ- Զնգուկ

Տրված շաղկապներով նախադասություններ կազմի՛ր։

Քանի որ- Քանի որ ես չեմ կարող գալ, դուք մենակ գնացեք։
թե որ- Ես երկար էի մտածում, թե որ առարկան է ինձ հոգեհարազատ։
մինչև որ- Ես երկար տանջվեցի, մինչև որ կարողացա գտնել լուծումը։
միայն թե-Ես ոչինչ չեմ ուզում, միային թե նա շուտ վերադառնա։
ինչ որ- Ինչ որ մի դեպքի պատճառով, մենք որոշեցինք չվիճել։
և- Ես գնացի խանութ և գնեցի մրգեր։
թե- Մի թե դու այդքան վատ կարծիքի ես իմ մասին։
կամ- Ես ամեն բան կանեմ այդ երկրում սովորելու համար ,կամ էլ երբեք ետ չեմ վերադառնա։