Ալբերտ Մորավիա/Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անդամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    անդամ
    այսօր
    բե□եր
    կախված
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ -տաք           

բ/սոված-կուշտ             

գ/ուրախանալ -տխրել  
դ/տաքանալ-սառել 

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Այսօր շատ ցուրտ օր է։
    Ընկերս ինձ շատ ցուրտ բառեր ասաց։


  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    գլուխ և վերև
    գլուխապտույտ
    գլուխկոտրուկ
    վերելակ
    վերնատուն

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Ինքն իրեն գովել

  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/—սառցակտոր– բարդ
    բ/—Արևադարձ-բարդ
    գ/-երկիր– պարզ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    Ծով Ա. Ցուլը տխրեց:
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի։
    բ/Անունը կա ինքը չկա։
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
    Քամի
                                     
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    Որովհետև նրանց մտքերը կսառչեին և ուրիշները կկարդային։
  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Այնտեղ շոգ էր և մտքերը չէին սառչում։
  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
    Հազար ու մի բան, և բոլորը նրա մասին:
  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Այո, շատ դուր եկավ, որորվհոտև նրանք սկսեցին մտածել։
  2. Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Արևադարձում։ Այնտեղ շոգ է և մտքերը չեն սառչում։

Վախթանգ Անանյան/Քարակոփ կածան

 

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա ջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարցրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը
    առաջին
    երբեմնի
    բարձրացա
    մարդուց
  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի
3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
պտուղներ-բերք
մաքրված -հստակ
տխուր– ցավալի
ոռոգել– ջրել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ -ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-վերնաշապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ
պարզ-լոբի , աշուն
բարդ-արևահայաց, հատապտուղ

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
ջերմ, հյուրընկալ-ածական
ծառ, թմբեր-գոյական

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
ենթակա-հետքերը
ստորոգյալ-երևում էին

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք։

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Շինականը շատ համբերատար աշղատել էր։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա
Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:
Որսորդի ճամփորդությունը

Հովհաննես Թումանյան/Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում

են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կհաղթվի
երբ
ամպոտ
բարձր

2. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա/կարճ-երկար
բ/թույլ-ուժեղ
գ/մոտ – հեռու
դ/ցածր-բարձր

3. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի։

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազում տեսնում։

գ/Մեծին հարգիր, որ մեծանաս։

դ/Լավ բան ասա, որ լավ բան լսես ։

4. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:
սատկած մեռած ձևանալ

5. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:
գյուղացիք, ոհմակներ, դժվարություններ, հարձակումներ:

6. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:

գելեր-գոյական

սրատես-ածական

երկու-թվական

անցել է-բայ

7. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
ա/Ավոյի բ/խոսքն գ/ոհմակի դ/գիլի

8. Տեքստի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
ա/հինգ բ/չորս գ/վեց դ/յոթ

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Թև ունի, թռչուն չէ, Միջատ է, մրջյուն չէ, Աշխատում է օրնիբուն Բերքը տաիս է մարդուն:
մեղու

10. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
ա/երկու տեսակ բ/հինգ տեսակ գ/երեք տեսակ դ/չորս տեսակ

11. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:
Գայլերը ոհմակ են կազմում ,որ ուտելիք գտնեն և պաշտպանվեն։

12. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):
արագավազ,սրատես,խորամանկ։

13. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
Առջևից գնում է ավելի փորձառու գայլը և ճանապարհ է բացում մյուսների համար: Այդպես ոչ ոք չի իմանա թե քանի գայլ է եղել ոհմակում:

14. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:
Որովհետև նա կարեղ է վնաս տալ՝ ուտելով ընտանի կենդանիներին։

15. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:
Նա անկուշտ է և ուտում է առանց ծամելու:

13-17 մայիսի․ ստուգատեսային փաթեթ

Չորրորդ դասարան

Ստուգատեսի նախագծին ծանոթացի՛ր հղումով

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար կասեր, որ իրեն 2 կիլոգրամ երջանկություն տան։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, ապա լիքը քյուֆտա կուտեին գյուղում։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր,ապա աղվեսը էլ երբեք գողություն չէր անի։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին, երեխաները մի լավ քեֆ կանեին երկրի վրա։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, երեխաները կլինեին գեր ու փչացած ատամներով։

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին, աշխարհը անհետաքրքիր կլիներ։

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, երեխաները կոկորդիլոսին անատամ կթողնեին։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։
Եթե ամբողջ աշխարհը սառույցով պատված լիներ․․․
Եթե ամառը ձմեռ լիներ, իսկ ձմեռը ամառ ծառերը ․․․
Եթե մարդիկ ջրերում կարողանային ապրել․․

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։
գիրք, գնդակ, համակարգիչ, ժամացույց
<< Վազվզող գնդակը>>
Լինում է չի լինում մի վազվզող գնդակ է լինում։ Մի օր, մի ֆուտբոլասեր տղա, Գագիկ անունով, գնեց այդ գնդակը ։ Գագիկը գնդակը տարավ տուն և այն սկսեց չարաճճիորեն վազվզել ու կոտրել ամեն բան՝ նույնիսկ մայրիկի ամենասիրելի բաժակը։ Տղան սկսեց պարապել գնդակի հետ և սովորեցրեց կարգ ու կանոն։ Վազվզող գնդակը դարձավ շատ կարգապահ և բոլոր խաղերին հաղթող։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։
Կարդում ենք Թումանյան

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։
ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։
Թարգմանություն Չինարեն- Հայերեն
Հետաքրքիր փաստեր դելֆինների մասին
Թումանյանական շաբաթվա ընթերցողական ֆլեմոբ Կացին Ախպեր
Հովհաննես Թումանյանի կենսագրությունը Չինարեն

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։
Կգնահատեմ 10,քանի որ կատարել եմ բոլոր առաջադրանքները և փորձել եմ մասնակցել բոլոր լրացուցիչ նախագծերին։

Տեքստային աշխատանքների կատարում

Ակսել Բակունց/ Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    երբ,փռած,փախչում, արջին
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
    Պարել
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս  -ստվեր

բ/թաց  –    չոր

գ/ջահել   – ծերունի
դ/կենդանի- սատկած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
    Երեկ ես և ընտանիքս գնացինք անտառ։
    Այսօր ընկերս անտառ մազերով եկել էր դպրոց։
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.


    ա/գայլերը-ոռնում էին
    բ/վարազները-վարազները վարում էին
    գ/ծառերը-Ծառերն ընկնում էին
    դ/արջերը-արջերը պար էին խաղում

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
    երկար-երկարել
    որս-որսալ
    երկյուղ-երկյուղել
    հարված-հարվածել
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
    Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
    ընկնում են, սուլում են
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
  • թիթեռ
                                     
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Մթնաձորի բնությունը

    Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում:
    ինչպիսին էր մթնազորը
    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
    Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: ։Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 

    Մթնաձորի բնիկները

    Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 
  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
    Արջը վախենում էր, որովհետև վարազների ժանիքները դանակի պես սուր են և կվնասեն արջին:
  1. Նկարագրի՛ր վարազներին:
    Արագավազ, Փապուկ մաշկով
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

Ա. Լինդգենի/Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ
    թռչել
    կդարձնե՞ն
    երբեք
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական– անսովոր

բ/փոքրիկ– մեծ

գ/սիրունիկ– տգեղ

դ/տխուր– ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:
    փոխաբերական իմաստ –
  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-ավտովթար
բ/աֆիցեր- սպան
գ/դիրեկտոր- տնօրեն
դ/զիբիլ- աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
    աստղեր,մեծերը, քաղաքներ, երեխաներ


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտություն քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի , բարձր ձայն կհանի:

դ/դատարկ դատարկ:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
                                     
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
  • Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:
  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ես չէի ցանկանա լինել Մանչուկի փոխարեն, որովհետև նա մենակ էր։
  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր փոքրիկ շնիկ- ընկեր ունենալ։
  • Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Ես կուզեի, որ Կառլսոնը երբեք մենակ չթողներ Մանչուկին։ Մանչուկն էլ շատ ընկերներ ունենար ու միշտ ուրախ լիներ։


Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

փոքր-այս բառը մյուսների հականիշն է։

2. Գտի՛ր թաքնված բառը: (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Դավիթ Մարտիրոսյանը։)

Captionless Image

սեբաստացի

3. Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ

վեր, սար ,գիր, շուն, վեր, լուր, սուր։

Վերջ, սարդ,գիրք, շունչ,վերք, լուրջ, սուրճ։

4․ Ո՞ր առած-ասացվածքներն են են պատկերված նկարներում․ (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Օֆելի Զեյնալյանը։)

> Ով աշխատի, նա կուտի։

> Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

> Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։

> Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

> Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Captionless Image

1․ Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։
2 Կարմիր կովը իր կաշին չի փոխի։

5․ Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

6. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

7.Գուշակի՛ր հանելուկը.

Ծնվում է նա հրից, ջրից,

Մեզ ժպտում է հորիզոնից,

Ունի աղեղ յոթնալար՝

Կամրջում է դաշտ ու սար:

ծիածան

8. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

Առարկա—ծիրանենի,գարուն,մայիս, ծիծեռնակ, Համբարձում , Զատիկ, բողբոջ Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,
Հատկանիշ—կանաչ, գույնզգույն, արևոտ, շոգ, զատկական,
Գործողություն— բացվել, ճամփորդել, ծաղկել, մշակել

ur answer

9.Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր քո կարդացած ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ  կարդալ այն (ամառային արձակուրդին կամ հիմա): Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

10. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Կախարդական քաղաքը» վերնագրով։
Լինում է, չի լինում մի կախարդական քաղաք է լինում։ Այս քաղաքի մարդիկ շատ բարի են լինում։ Մի օր քաղքում ուժեղ փոթորիկ է լինում ու տակնուվրա անում ամեն բան։ Մարդիկ սկսում են իրար մեղադրել ու չարանալ։ Քաղաքում միայն չէր վնասվել հսկա խնձորենին։ Կախարդական քաղաքի քաղաքապետը երկար մտածում է, թե ինչպես բարիացնի մարդկանց։ Նա որոշում է բոլորին հսկա խնձորենու խնձորներից բաժանել։ Մարդիկ ուտում են և բարիանում։

Ստուգատեսային աշխատանքներ 06-10 մայիսի

Առաջին շաբաթ

Չորրորդ դասարան

Հղումով ծանոթացի՛ր ստուգատեսի նախագծին և կատարի՛ր տրված առաջադրանքները։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
Գագիկ Ստեփանյանի բլոգ

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
23․06․2022 Իմ մասին

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:
«Ուսումնական աշուն»
Շատ քիչ առաջադրանքներ ունեմ այս բաժնի համար։

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Մայրենի

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։
Իմ ուսուցիչների։ Առաջադրանքներս կատարելու, նոր բաներ սովորելու նպատակով։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ջուլիետա Քերոբյանի բլոգ
Արմինե Աբրահամյանի բլոգ
Միշտ հետաքրքիր և բազմազան առաջադրանքներ են ունենում բլոգում։
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։
Մայրիկս կարծում է, որ այս տարի մենք շատ հետաքրքիր և ուսուցողական աշխատանքներ ենք ունեցել։ Առիթ ենք ունեցել նաև շատ ստեղծագործական աշխատանքներ կատարել և տեղադրել բլոգում։ Մայրիկիս կարծիքով ամեն տարի ես ավելի ինքնուրույն եմ դառնում, անում եմ շատ լրացուցիչ աշխատանքներ սեփական նախաձեռնությամբ։ Միայն թե երբեմն բողոքում է, որ ձեռագիրս մի փոքր տգեղ է։ Սա նրանից է,որ հաճախ չեմ գրում ձեռագիր։ Բայց ես հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ։ Բլոգային ուսուցումն այնքան լավ է,որ երբեմն ուզում ես ետ նայել և համեմատել քեզ առաջ ու հիմա։

Բլոգային հետազոտական աշխատանք

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։
Պատմում եմ աքլորի անունից։
Մի անգամ քուջուջ անելիս հանկարծ տեսա ոսկի։ Ես բարձրացա կտուր և կանչեցի․
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․
Հետո ես կտուրից իջա և թագավորի նազիր -վեզիրները եկան և ոսկիս տարան։
Ես բարձրացա կտուր և ասացի․
– Ծուղրուղո՜ւ, թագավորը ոսկիս տարավ։
Լսելով սա ՝ նազիր- վեզիրները ետ բերեցին ոսկիս։
Ես էլի բարձրացա կտուր և կանչեցի․
– Ծուղրուղո՜ւ, թագավորը ինձանից վախենում է։
Նազիր- վեզիրները եկան և ինձ տարան ու տագավորի հրամանով ինձանից ճաշ եփեցին ։
Թագավորը ինձ կուլ տվեց և ես սկսեցի իր փորի միջից խոսել և կանչել․
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․
Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց ինձ ու ես էլի ձայնս չեմ կտրում, իր նազիր -վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ պահեն, որ էլի ձայն հանեմ, խփեն ։ Ու ես էլի ձայն եմ հանում․
— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

Նազիր—վեզիրը զարկում են ու թագավորի փորը պատռում։

Ես էլ դուրս եմ պրծնում, փախչում եմ կանգնում կտուրին ու ձեն տալիս․

— Ծուղրուղո՜ւ․․․

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝
«Ընթերցում եմ ու աջարկում եմ ընթերցել»

<Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

<Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>

Տեքստային աշխատանք

Ստուգատեսային նախագծից ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։