
Բարբառային դարձվածքներ ինտերակտիվ խաղ


1. Երկու բնական թվեր 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում են 3 և 4: Ի՞նչ մնացորդ կստացվի այդ թվերի արտադրյալը 7-ի բաժանելիս:
5 մնացորդ
2. Մարդը 3 օրում անցավ 53կմ։ Առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհները հարաբերվում են՝ ինչպես 4:3, իսկ երկրորդ և երրորդ օրերի անցածը` 5:6։ Քանի՞ կմ է անցել մարդը առաջին օրը։
20կմ
3. Դիցուք a,b-ն դրական այնպիսի թվեր են, որ a²+b²=49, իսկ ab=16: Գտեք (a+b)-ն:
9
4. Հեծանվորդը երկու վայրերի միջև հեռավորությունն անցնում է 40 րոպեում։ Ինչքա՞ն ժամանակում հետիոտնը կանցնի այդ հեռավորությունը, եթե նրա արագությունը 2,5 անգամ փոքր է հեծանվորդի արագությունից։
100 րոպե
5. Եռանիշ թվի վերջին թվանշանը 5 է, իսկ առաջին երկու թվանշանները նույնն են: Հայտնի է նաև, որ ինչ-որ միանիշ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 8: Գտեք այդ թվի թվանշանների արտադրյալը:
180
6. Գտեք 101 * 9 + 16 * 101-ի բաժանարարների քանակը:
6
7. Տուրիստն առաջին օրը անցավ ամբողջ ճանապարհի 20%-ը և էլի 2կմ։ Երկրորդ օրը մնացածի 50%-ը և 1կմ։ Երրորդ օրը մնացածի 25%-ը և 3կմ։ Չորրորդ օրը մնացած 18կմ-ը։ Քանի՞ կմ անցավ տուրիստը չորս օրում:
75 կմ
8. Թարմ սունկը պարունակում է 90% ջուր, իսկ չորացրածը՝ 12% ։ Քանի՞ կգ չորացրած սունկ կստացվի 11կգ թարմ սունկը չորացնելիս։
1.25կգ
9. Աշխատողը մեկ ամսվա (30 օր) համար կնքել է պայմանագիր հետևյալ պայմաններով․ յուրաքանչյուր աշխատած օրվա համար նա ստանում է 5000 դրամ։ Եթե նա բացակայում է աշխատանքից, ապա ոչ միայն աշխատավարձ չի ստանում, այլ նաև տուգանվում է՝ յուրաքանչյուր բացակայության օրվա համար 1250 դրամ։ Երեսուն օր անց պարզվում է, որ աշխատողի ընդհանուր եկամուտը կազմել է 0 դրամ։ Քանի՞ օր է աշխատողը իրականում աշխատել։
6 օր
10. Տրված է ABCD ուղղանկյունը, որի կողմերն են՝ AB=6սմ, BC=3սմ: AB կողմի վրա ընտրված է E կետն այնպես,որ ED ճառագայթը AEC անկյան կիսորդն է: Գտե՜ք AED անկյան աստիճանային չափը:
45∘
72. Допишите окончания:
Это сад. Этот сад очень большой. Это компьютер. Этот компьютер самый дорогой. Это наш учитель Георгий Константинович. Этот учитель умный и добрый.
Это машина. Этa машина уже старая. Это квартира. Этa квартира самая светлая. Это учительница. Этa учительница умеет и любит работать.
Это кафе. Этo кафе я очень люблю. Это платье. Этo платье в шкафу.
Это ваза и чашка. Эти вещи на столе. Это спортсмены. Эти спортсмены здесь отдыхают.
73. Запишите антонимы:
высокий – низкий; дешёвый – дорогой;
громкий -тихий; умный – глупый ;
новый – старый; горячий -холодный
зимний -летний; скучный – интересный
76. Допишите слова:
Это Париж, Франция. Здесь живут французы. Анна-Мария – француженка. Ее муж – француз.Его зовут Филипп. Они журналисты. Анна-Мария и Филипп знают не только французский язык, но и английский. Анна-Мария хорошо читает и пишет по-английски. Она свободно говорит по-английски. А Филипп хорошо говорит, но ещё плохо пишет по-английски.
Это Канада. Канада очень большая страна. Здесь живут канадцы. Здесь говорят по- французски по- английски. Джоэл – канадец. Он экономист. Джоэл свободно говорит, читает и пишет по-английски и по-французски
Мы грузины. Мы свободно говорим по-грузински. А еще мы умеем читать, писать и говорить по-русски.
77. Допишите окончания:
| Ира сегодня обедает | (где?) | а) дома; б) на кухне; в) в ресторане. |
| Мой брат сейчас живёт | (где?) | а) на севере; б) на углу; в) в Индии |
| Бабушка и дедушка живут | (где?) | а) в городе; б) в деревне; в) в Италии |
| Дети сидят | (где?) | а) в классе; б) на уроке; в) на головах |
| Кино смотрят | (где?) | а) на экране; б) на мониторе; в) на диване |
| Туристы живут | (где?) | а) в Москве; б) в отеле; в) в центре |
| Дядя работает | (где?) | а) в магазине; б) в администрации; в) в поликлинике |
| Друзья живут | (где?) | а) на юге; б) в Азии; в) на берегу |
| Саша Кузнецов сейчас учится | (где?) | а) в Киеве; б) в Сибири; в) в Лондоне |
| Эрмитаж | (где?) | а) на площади; б) в России; в) в Петербурге |
| Наша семья отдыхает | (где?) | а) на курорте; б) в парке; в) на море |
| Оля сейчас | (где?) | а) в аэропорту; б) в библиотеке; в) на конференции |
| Наш офис здесь, | (где?) | а) в городе; б) на проспекте; в) в филармонии |
| Концерт вечером, | (где?) | а) в консерватории; б) в театре; в) в парке |
| Мы все работаем | (где?) | а) в музее; б) на заводе; в) в бухгалтерии |
| Лена читает | (где?) | а) в саду; б) на диване; в) в комнате |
| Дети гуляют | (где?) | а) в парке; б) в лесу; в) в саду |
| Они обедают | (где?) | а) в кафе; б) в буфете; в) в ресторане |
Աշխարհագրական դիրքը
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Հարավային Ամերիկան աշխարհի ֆիզիկական քարտեզում
Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մայրցամաքի հյուսիսային հատվածով է անցնում հասարակածը, որի արդյունքում տարածքի մեծ մասը գտնվում է հարավային կիսագնդում: Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:

Հարավային Ամերիկայի ծայրակետերի և Հորն հրվանդանի աշխարհագրական դիրքը
Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Ամերիկայի հարավային ծայրակետ Ֆրոուերդից ոչ շատ հարավ՝ Հրո Երկիր կղզիների վրա է գտնվում նաև Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը՝ Հորն հրվանդանը:

Հորն հրվանդան: Այս ժայռերը Ամերիկայի հարավային վերջավորությունն են
Ամերիկայի ափագիծը
Հարավային Ամերիկայի ափերը հիմնականում քիչ են կտրտված, ինչի շնորհիվ քիչ են նաև խոշոր կղզիներն ու թերակղզիները:
Այսպես, թերակղզիներից քիչ թե շատ աչքի են ընկնում Վալդեսը, Գուախիրան և Պարագուանան, որոնք բոլորն էլ Ատլանտյան օվկիանոսի ավազանում են: Վալդես թերակղզին մայրցամաքի հարավ-արևելքում է և դրա վրա է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ −40 մ: Հյուսիսում, միմյանց զուգահեռ Կարիբյան ծովի մեջ են մխրճվում Պարագուանա և Գուախիրա թերակղզիները: Վերջինիս վրա է մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Գալինյաս հրվանդանը:
Կղզիներից խոշոր են մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր կղզիախումը, որն իր անունը ստացել է Ֆեռնան Մագելանի արշավախմբից, քանի որ կղզու վրա բնակվող հնդկացիական ցեղերը տաքանալու համար ամենուր կրակ էին վառում և ճանապարհորդներին թվացել է, թե կղզիները հրաբխային են:
Հրո Երկիր կղզիները մայրցամաքից բաժանվում են Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյկի նեղուցով:

Հրո Երկիր կղզիներում է գտնվում աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան
Մայրցամաքի հարավ արևելքում է գտնվում Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև կռվախնձոր հանդիսացող Ֆոլկլենդյան կամ, ինչպես ասում են Արգենտինայում, Մալվինյան կղզիները, որոնք ներկայումս Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո են: Խաղաղ օվկիանոսի ավազանում են գտնվում Չիլիին պատկանող Չիլիական կղզեխումբը, որը մայրցամաքի հարավային ափամերձ գոտում ամենաերկարաձգված և մեծաքանակ կղզիների խումբն է և Զատկի կղզին, որը մարդկանց քարե առեղծվածային արձաններով հայտնի հրաբխային կղզի է Չիլիի ափերից բավական մեծ հեռավորության վրա:

Զատկի կղզում գտնվող այս հսկայական արձանների ծագումը և նշանակությունը մարդկության ամենամեծ գաղտնիքներից են
Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում է գտնվում Էկվադորին պատկանող և էնդեմիկ յուրահատուկ բնությամբ հայտնի Գալապագոսյան կղզիները, ուր այցելել է հանրահայտ բնագետ Չարլզ Դարվինը: Հարավային Ամերիկայի հյուսիսում հայտնի են Փոքր Անտիլյան կղզիները, որոնք արևելքից եզրավորում են Կարիբյան ծովը:
Հարավային Ամերիկայի ափերի մոտով են անցնում մի շարք օվկիանոսային հոսանքներ և նրանց ճյուղեր, որոնք մեծ ազդեցություն ունեն մայրցամաքի կլիմայի վրա: Դրանցից առավել հայտնի են Գվիանական ու Բրազիլական տաք հոսանքները և Պերուական ու Ֆոլկլենդյան սառը հոսանքները:

Հարավային Ամերիկայի օվկիանոսային հոսանքները մեծապես ազդում են մայրցամաքի կլիմայի վրա
Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն է, որը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերը: Վերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:
Տեսարան Բուենոս Այրեսի նավահանգստային տարածքից, որը Լա Պլատա ծոցի սկզբնամասում է
Հարավային Ամերիկայի հատվածում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց են կապված մի քանի նեղուցներով և ջրանցքով: Այսպես, Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է 20-րդ դարի սկզբում փորված Պանամայի ջրանցքով, որը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ամենաբանուկ ջրային ուղին է: Սակայն մինչ այդ ջրանցքի հիմնումը, նավերը ստիպված էին շրջանցել Հարավային Ամերիկան դրա հարավում գտնվող Մագելանի նեղուցով, որը բաժանում է Հրո Երկիր կղզիները Հարավային Ամերիկայից և իր անունը ստացել է առաջինը այդ նեղուցով Ատլանտյան Օվկիանոսից Խաղաղ օվկիանոս անցում կատարած Ֆեռնան Մագելանի պատվին: Ավելի հարավ՝ Հրո Երկիր կղզիների և Անտարկտիկական թերակղզու միջև է գտնվում Դրեյկի նեղուցը, որը ամենալայնն է աշխարհում:

Հարավային Ամերիկա
Առաջադրանք
Բնութագրե՛ք Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունները։
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Ո՞ր օվկիանոսներով է շրջապատված Հարավային Ամերիկան արևելքից և արևմուտքից։
խաղաղ և Ատլանտյան օֆկյանոսները
Ինչու է Հարավային Ամերիկան համարվում բավական մեկուսացած մայրցամաք՝ հարևաններից։
Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:
Որո՞նք են Հարավային Ամերիկայի ծայրակետերը և դրանց աշխարհագրական նշանակությունը։
Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Ամերիկայի հարավային ծայրակետ Ֆրոուերդից ոչ շատ հարավ՝ Հրո Երկիր կղզիների վրա է գտնվում նաև Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը՝ Հորն հրվանդանը:
Որո՞նք են Հարավային Ամերիկայի ափագծի առանձնահատկությունները և ինչու են դրանք այդպիսին։
Հարավային Ամերիկայի ափերը հիմնականում քիչ են կտրտված, ինչի շնորհիվ քիչ են նաև խոշոր կղզիներն ու թերակղզիները:
Որտե՞ղ է գտնվում Հարավային Ամերիկայի ամենացածր կետը, և ինչպիսի՞ն է այն։
Վալդես թերակղզին մայրցամաքի հարավ-արևելքում է և դրա վրա է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ −40 մ: Հյուսիսում, միմյանց զուգահեռ Կարիբյան ծովի մեջ են մխրճվում Պարագուանա և Գուախիրա թերակղզիները: Վերջինիս վրա է մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Գալինյաս հրվանդանը:
Նշե՛ք Հարավային Ամերիկայի խոշոր կղզիները և դրանց աշխարհագրական դիրքը։
Կղզիներից խոշոր են մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր կղզիախումը, որն իր անունը ստացել է Ֆեռնան Մագելանի արշավախմբից, քանի որ կղզու վրա բնակվող հնդկացիական ցեղերը տաքանալու համար ամենուր կրակ էին վառում և ճանապարհորդներին թվացել է, թե կղզիները հրաբխային են:
Ինչպիսի՞ն է Հրո Երկիր կղզիների և Մագելանի նեղուցի աշխարհագրական նշանակությունը։
Հրո Երկիր կղզիները մայրցամաքից բաժանվում են Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյկի նեղուցով:
Որո՞նք են Հարավային Ամերիկայի ափերը ողողող հիմնական օվկիանոսային հոսանքները և նրանց ազդեցությունը կլիմայի վրա։
Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն է, որը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերը: Վերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:
Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:
Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:
Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը
Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:
Հյուսիսային Ամերիկայի ափագիծը
Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը

Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծոցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:
Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով
Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:
Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ

Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ:
Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և
կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով 1492 թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:
Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում
Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը:


Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում:
Հարց
1․ Բացատրե՛ք Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:
Կարդա՛ հեքիաթի արևմտահայերեն տարբերակը և դիտարկի՛ր լեզվական տարբերություններն ու առանձնահատկությունները։

Ժամանակին այր ու կին մը կային: Այս այրն ու կինը զիրար բնաւ չէին հաւներ: Մարդը կնոջը կ’ըսէ յիմար, կինը՝ մարդուն, եւ ﬕշտ կը կռուէին: Օր մըն ալ մարդը իւղ ու բրինձ կ’առնէ, մշակի մը շալակը կու տայ եւ տուն կը տանի:
Կինը կը բարկանայ.
-Երբ որ կ’ըսեմ յիմար ես, չես հաւատար. այդքան իւղ եւ բրինձ ինչո՞ւ համար առեր բերեր ես. հօրդ տարելի՞ցը կ’ընես, թէ՞ տղուդ հարսանիքը:
-Ի՞նչ տարելից, ի՞նչ հարսանիք, կնի՛կ, ի՞նչ կը խօսիս, տար պահէ, բարեկենդանի համար է:
Կինը կը հանգստանայ եւ կը տանի կը պահէ մարդուն բերածները:
Ժամանակ կ’անցնի. կինը կը սպասէ ու կը սպասէ, բարեկենդանը չի գար: Օր մըն ալ սեﬕ ն նստած կ’ըլլայ, կը տեսնէ մարդ մը, որ արագ-արագ փողոցէն կ’անցնի: Ձեռքը ճակտին կը դնէ ու կը կանչէ.
-Ախպէ՜ր, ախպէ՜ր, կեցիր:
Մարդը կը կենայ:
-Ախպէ՜ր, բարեկենդանը դո՞ւն ես:
Անցորդը կը տեսնէ, որ այս կնկան ծալը պակաս է, կը մտածէ հա ըսեմ, նայիմ ի՞նչ կ’ըլլայ:
-Հա, ես եմ բարեկենդանը, քոյրիկ ջան, ի՞նչ կայ:
-Ի՞նչ պիտի ըլլայ. ﬔնք քու ծառա՞դ ենք, որ քու իւղդ եւ բրինձդ պահենք. ինչքան որ պահեցինք, չի՞բաւեր… չե՞ս ամչնար. .. ինչո՞ւ չես գար ապրանքդ տանելու…
-Ինչո՞ւ կը բարկանաս, քոյրիկ ջան, ես ճիշդ ատոր համար եկեր եմ, ձեր տունը կը փնտռէի, չէի գտներ:
-Դէ եկուր տար:
Մարդը ներս կը մտնէ, իւղն ու բրինձը կը շալկէ, եւ կրցածին չափ արագ կը սկսի վազել դէպի իրենց գիւղը:
Մարդը տուն կու գայ. կինը կ’ըսէ.
-Հա, էդ բարեկենդանը եկաւ, իր բաները շալակը տու ի գնաց:
-Ի՞նչ բարեկենդան … ի՞նչ բաներ …
-Էդ իւղն ու բրինձը … մէկ ալ տեսայ վերէն կու գայ, ﬔր տունը կը փնտռէր, լաւ մը խայտառակ ըրի, շալակը տուի տարաւ:
Վա՜յ քու անխելք տունը քանդուի. երբ կ’ըսեմ յիմար ես, յիմար ես… ո՞ր կողմ գնաց:
-Էդ կողմ:
Մարդը ձին կը նստի եւ բարեկենդանի ետեւէն կ’իյնայ: Ճամբուն վրայ բարեկենդանը ետեւ կը նայի, կը տեսնէ որ ձիաւոր մը կու գայ. կը գիտնայ որ այդ կնոջ ամուսինը ըլլալու է:
Կու գայ կը հասնի իրեն.
-Բարի օր, ախպէրացու:
-Աստծու բարին:
-Այս ճամբայէն մէկը չանցա՞ւ:
-Անցաւ:
-Ի՞նչ կար շալակին:
-Իւղ ու բրինձ:
-Հա, ճիշդ այդ կ’ըսէի, որքա՞ն ժամանակ եղաւ անցնելուն:
-Բաւական եղաւ:
-Եթէ ձին քշեմ, կը հասնի՞մ:
-Ինչպէ՞ս պիտի հասնիս, դուն ձիով, ինքը՝ ոտքով. ﬕնչեւ ձիդ չորս ոտքերը փոխէ՝ մէկ, երկու , երեք, չո՜րս, ան երկու ոտքով՝ մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, շու տ-շու տ կ’երթայ կ’անցնի:
-Հապա ի՞նչ ընեմ:
-Ի՞նչ պիտի ընես. կ’ու զես ձիդ քովս ձգէ, դուն ալ իրեն պէս ոտքով վազէ, թերեւս հասնիս:
-Հա՜, ճիշդ կ’ըսես:
Վար կ’իջնէ ձիէն, ձին կը ձգէ ասոր քով, եւ ոտքով ճամբայ կ’իյնայ: Կը հեռանայ թէ չէ, բարեկենդանը շալակը կը բարձէ ձիուն, ճամբան կը շեղէ, կը քշէ: Մարդը ոտքով կ’երթայ, կ’երթայ, կը տեսնէ չի հասնիր, ետ կը դառնայ: Ետ կը դառնայ, կը տեսնէ ձին ալ չկայ: Տուն կու գայ եւ կրկին կը սկսին կռուիլ, մարդը՝ իւղ ու բրինձին համար, կինը՝ ձիու ն … Մինչեւ այսօր ալ այս այր ու կինը դեռ կը կռուին: Մարդը կնոջ կ’ըսէ յիմար, կինը մարդուն կ’ըսէ յիմար, իսկ բարեկենդանը կը լսէ ու կը ծիծաղի:
Արևմտահայերենում գերակշռում է կ + բայ կառուցվածքը՝
կ’ըսէ, կ’առնէ, կը բարկանայ, կ’երթայ, կ’իյնայ
Հեքիաթում շատ են արևմտահայերենին հատուկ բառերը
ճամբայ, գիղ, վար իջնել
այր (մարդ, ամուսին), բնաւ (երբեք),խայտառակ ըրի,շալակը տալ / շալկել
Արևմտահայերենում շատ է օգտագործվում ը տառը։Նաև օգտագործված լեզում ավելի ավելի խոսակցական ու կենդանի է։
Հայկական ժողովրդական հեքիաթ
Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։
— Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։
Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում… տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։
Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։
Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,
— Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։
— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։
— Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։
Ասում ա ու սկսում զռալը։
Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։
Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։
— էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։
— Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։
— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։
Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.
— Էշ ախպեր, պար գալս էկել ա։
— Էդ ի՞նչ ես ասում, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— իմ քուռակը, որ քուռակ ա, էն էլ առանց զուռնա դհոլի պար չի գալի։ Ամեն բան իր վախտին ա սազական։ Անց կենանք ջրի էն ղրաղը՝ ինչքան կուզես պար արի։
— Էշ ախպեր,— ասում ա ոլղտր,— անկարելի բան ա, պար գալս որ եկել ա, պետք ա պար գամ։
Ասում ա ու սկսում պար գալ, էրկուսն էլ ջուրն են ընկնում, քիչ ա մնում խեղդվեն։ Էշը իրա ահիցը էն տեսակ զռռոց ա վեր քաշում, որ տերը գալիս ա, հասնում սրանց հավարին, մի կերպով սրանց դուրս բերում գետիցը, հետո ձեռն ա առնում դագանակը, տուր թե կտաս էրկուսին էլ մի լավ դնգստում, որ էլ նորից չփախչեն։
Ուղտը համ ծեծ ա ուտում, համ էլ մտածում ա.
— Իմ հախն ա,— ասում ա,— ես ինչի՞ լսեցի իշին, ինչի՞ իմ ծանդր տեղս թեթևացրի, ինչի՞ փախա տիրոջիցս, ո՞վ ա տեսել, որ խելոք մարդը իշի խելքով իր անելիքն անի։
Այս հեքիաթը սովորեցնում է, որ պետք է մեզ շրջապատել խելացի և կրթված մարդկանցով, քանի որ մեր շրջապատը մեծ ազդեծություն ունի մեր գործողություների վրա։ Նաև պետք է քայլեր անելուց առաջ մտածել նոր անել։ Շատ կարևոր է լինել համբերատար։ Լինել պատասխանատու սեփական քայլերի համար։
Я посмотрел эти замечательные истории, в которых заключено много морали.
Первая история мне очень понравилась, потому что она учит тому, что, несмотря на физические особенности, человек может жить полноценной жизнью. Никто не имеет права насмехаться над такими людьми. Наоборот, мы должны поддерживать их, помогать и относиться с уважением и пониманием.
Рассказ о телёнке учит нас доброте и ответственности. Он показывает, что беззащитные животные нуждаются в заботе человека. Мы должны ухаживать за ними, защищать их и не причинять им боли, потому что животные не могут сами за себя постоять.
История о цирке бабочек заставляет задуматься о том, как важно верить в себя и не сдаваться, даже когда кажется, что возможностей мало. Она учит нас тому, что доброта, поддержка и вера способны изменить судьбу и помочь раскрыть внутреннюю силу.
Все эти истории объединяет одна важная мысль: человечность, сострадание и забота о слабых делают мир лучше. Каждый из нас несёт ответственность за свои поступки и за тех, кто нуждается в помощи.