Համեմատի՛ր Ա ե Բ խմբերի ընդգծված վանկերը, ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն + յ (թյ, րյ, դյ և այլն) հնչյունակապակցությանը:
Ա. Ա-ղյուս, ար-դյունք, ա-լյուր, աղ-բյուր, հա-րյուր, գը-րու-թյուն:
Բ. Աղ-յուս, արդ-յունք, ալ-յուր, աղբ-յուր, հար-յուր, դը-րութ-յուն:
Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ: Բայց եթե երկրորղ բաղաձայնը յ-ն է, նրան նախորդողը կարող է յ-ի հետ անցնել հաջորդ տող
Տրված բառերը վանկատի՛ր երկու ձևով (ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն +յ հնչյունակապակցությանը):
Ան-կյուն Անկ-յուն, բար -դու-թյուն բար-դութ-յուն, մա-տյան մատ-յան, հո-բե-լյար հո-բել-յար, գո-չյուն գոչ-յուն, գի- տու-թյուն գի-տութ-յուն, սե-նյակ սեն-յակ , մա-նյակ ման-յակ,Հա-կո-բյան Հա-կոբ-յան , ա-ռյուծ առ-յուծ
Վանկատված բառերը վերականգնի՛ր և փորձի՛ր հասկանալ, թե գաղտնավանկի ը հնչյունը ո՛ր դեպքամ է բառի սկզբում լինում:
Ա. Սըր-բել սրբել սըխ-տոր-սխտոր, սը-լա-նալ-սլանալ, զըր-կել-զրկել, զը-մըռ-սել զմռսել, շը-վա-րել շվարել, շը-նոր-հել շնորհել:
Բ. Ըu-կիզբ սկիզբ, ըսկ-յուռ սկյուռ, ըս-պսա-սել սպասել, ըս-պի-տակ սպիտակ, ըս-տա-նալ ստանալ, ըս- տու-գել ստուգել, ըզ-բաղ-մունք զբաղմունք, ըզ-բո-սանք զբոսանք, ըզ-գալ- զգալ, ըզ-գույշ-զգույշ:
Բառասկզբում կա 2 բաղաձայն։
Տրված բառերը վանկատի՛ր:
Ըզ-բաղ-մունք, Ըզ-գաց-մունք, Ըզ-գա-յա-կան, Ըս-կը-սել, ըս-պառ-նալ, ըս-տու-գո -ղա-կան, ըս-տը-վեր, շտե-մա-րան:
Հիշի՛ր
Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:
Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչունները խուլ բաղաձայններ են:
Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ: Բայց եթե երկրորղ բաղաձայնը յ-ն է, նրան նախորդողը կարող է յ-ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ՝ ար-յուն, բայց՝ ա-րյուն):
Վանկատման ժամանակ և-ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները՝ ե-ն և վ-ն, տարբեր վանկերի կազմում են լինում: Եթե դրանք նույն վանկի կազմում են, և տառով են արտահայտվում:
Տեքստային աշխատանքներ
Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
«Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»: Այս տարբերակում գործուղված մարդը վստահ է իր ուժերին։
4. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:
Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:
-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:
Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:
Հետևություն` ա բ զ
ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:
բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:
գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:
դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:
ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:
զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:
Ես ընտրել եմ այս տարբերակները, որովհետև սրանք լավագույնս ցույց են տալիս ագահ և ժլատ մարդկանց իրական դեմքերը
․ Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:
Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սաոցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:
Այնպիսի զարմանալի պատմություն եմ իմացել, որ մարդիկ Անտարկտիդայում գտել են մի հնագույն կենդանիների և ծառերի մնացորդներ։ Սկզբում մարդիկ դրան չեն հավատացել այնուհետև երկար տարիներ է պահանջել որպեսզի ապածուցեն դինոզավռերի գոյությունը ։ Չեք պատկերացնի, որ մարդիկ գտել են մի մողես,որի երկարությունը երեք մետր վաթսուն սանտիմետր իսկ գլուղը ձիու գլղից մեծ է իսկ կտուցը արծվի կտուց է։ Պատկերացրեք, որ գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:
Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։
Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետհ վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։ Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Ոստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։
Արյան խումբը մարդու կյանքում
Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետհ վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Ոստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։ Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։