Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։
կարամբոլ-Կարամբոլը բիլիարդի տեսակ է կամ բիլիարդային հարված, որը խաղարկվում է առանց գնդապարկերի սեղանի վրա։

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։
Իմ կարծիքով այս պատմվածքը ցույց է տալիս, որ մարդկանց խոսքերը և կանխազգացումները երբեմն կարող են ազդել ուրիշների վարքի վրա։ Սակայն մարդիկ պետք է մտածեն ինքնուրույն և չհավատան միայն խոսակցություններին։
Պատմվածքում մարդիկ սկսում են վախենալ և խուճապի մատնվել միայն այն պատճառով, որ լսել են ինչ-որ կանխազգացում։ Դա սխալ է, քանի որ նրանք չեն ստուգում իրականությունը և արագ են հավատում լուրերին։

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։
Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ մարդիկ հաճախ հեշտությամբ հավատում են խոսակցություններին և կարող են խուճապի մատնվել առանց իրական պատճառի։
Պատմվածքը սովորեցնում է, որ պետք է լինել հանգիստ, մտածել և չհավատալ ամեն ասված խոսքին առանց ապացույցի։

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Երկրորդ մակարդակ․ Հունիս 2026թ․

1.  Կարենը խորանարդիկներով սեղան է կառուցել․ քանի՞ խորանարդիկ է նա օգտագործել։
32

2. Գտեք այն ամենափոքր բնական թիվը, որը․
3,5,8,11

  • 2-ի բաժանելիս տալիս է 1 մնացորդ-1
  • 3-ի բաժանելիս տալիս է 2 մնացորդ-2
  • 4-ի բաժանելիս տալիս է 3 մնացորդ-3
  • 5-ի բաժանելիս տալիս է 4 մնացորդ-4
  • 6-ի բաժանելիս տալիս է 5 մնացորդ:-5

3.  Թիվը վերջանում է 6-ով։ Եթե այդ 6-ը տեղափոխենք թվի սկիզբ, դառնում է սկզբնականից 4 անգամ մեծ։ Գտեք սկզբնական  թիվը։
153846

4. Ծաղկավաճառի մոտ կա 20 սպիտակ, 35 վարդագույն և 40 կարմիր վարդ։ Նա ցանկանում է բոլոր ծաղիկներով պատրաստել հնարավորինս շատ միանման ծաղկեփնջեր, այնպես, որ յուրաքանչյուր ծաղկեփնջում յուրաքանչյուր գույնի վարդերի քանակը նույնը լինի։ Քանի՞ վարդ կլինի յուրաքանչյուր փնջում։
19

5. Գտեք այն երկնիշ թիվը, որ տասնավորի և միավորի արտադրայլը հավասար է դրանց գումարին։
22

6. Սեղանին դրված են 1-ից 7 թվերով համարակալված քարտեր: Դրանք դասավորել են մեկ շարքով այնպես, որ հարևան թվերից ոչ մի զույգի տարբերությունը 1 կամ 2 չլինի: Ո՞ր թիվը կլինի այդ շարքի մեջտեղում ։
4

7.  Գյուղացին ունի 18 ոչխար և մի քանի հավ։ Նա այլ կենդանի չունի։ Հավերի ոտքերի քանակը հավասար է ոչխարների ոտքերի քանակին։ Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին։
36

8.  Այսօր երկուշաբթի է։ Լիլիթը սկսում է կարդալ 180 էջանոց գիրք։ Ամեն օր նա կարդում է 4 էջ, իսկ կիրակի օրը՝ 18 էջ։ Նա ոչ մի օր չի բաց թողնում։ Քանի՞ օրում Լիլիթը կավարտի գիրքը։
31

9.  Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը։
18:53

10. Հյուսիսային դպրոց-պարտեզի լողափը զարդարված է կարմիր, կապույտ և սպիտակ փուչիկներով։ Բոլոր փուչիկների քանակը 27 հատով շատ են քան սպիտակները, 20-ով շատ՝ քան կապույտները և 23-ով շատ՝ քան կարմիրները։ Քանի՞ փուչիկով է զարդարված լողափը։

35

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
Այս առակը ինձ սովորեցրեց, որ կյանքում շատ դժվար պահեր են լինում։ Պետք է ամեն վատի մեջ միշտ լավը տեսնել։
Այս Առակի հիմնական իմաստն այն է, որ միշտ պետք է
2.Բնութագրի՚ր թագավորին:
Չար և եսասեր։

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Այս առակը ինձ սովորեցրեց, որ հնարավոր է կյանքումդ միշտ զոհաբերես ամեն ինչ ուրիշների համար, բայց նրանք չգնահատեն և չհասկանան։ ՄԻշտ պետք է գոհ մնաս եղածով։
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Անշնորհակալ, ագահ և եսասեր։
  3. Նոր վերնագիր մտածիր:
    Անշնորհակալ մարդը

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի՛ Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին

25.05-30.06.2026

Տասնորդական կոտորակներ

Թեմա 1. Տասնորդական կոտորակներ

**Տեսական նյութ**

Այն սովորական կոտորակները, որոնց հայտարարները մեկից տարբեր կարգային միավորներ են (այսինքն՝ 10, 100, 1000, 10000 և այլն), կոչվում են **տասնորդական կոտորակներ**:

*Օրինակներ՝* 7/10, 23/100, 5/1000, 4 ամբողջ 3/10:

**Առաջադրանքներ**

1. Բերված կոտորակներից առանձնացրո՛ւ տասնորդական կոտորակները.

   3/5,  9/10,  11/20,  47/100,  125/1000,  8/9

2. Գրի՛ր հինգ տասնորդական կոտորակ, որոնց հայտարարը 1000 է:
2/1000, 35/1000, 60/1000,45/1000,50/1000

Թեմա 2. Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակները հարմար է գրել առանց հայտարարի՝ օգտագործելով **ստորակետ**: Ստորակետից ձախ գրվում է կոտորակի ամբողջ մասը (եթե կանոնավոր կոտորակ է՝ 0), իսկ ստորակետից աջ՝ կոտորակային մասի համարիչը:

*Կարևոր կանոն:* Ստորակետից աջ պետք է լինի այնքան թվանշան, որքան զրո կա սովորական կոտորակի հայտարարում:

*Օրինակներ՝* * 7/10 = 0,7 (կարդացվում է՝ զրո ամբողջ յոթ տասնորդական)

* 5 ամբողջ 23/100 = 5,23 (կարդացվում է՝ հինգ ամբողջ քսաներեք հարյուրերորդական)

* 9/1000 = 0,009 (կարդացվում է՝ զրո ամբողջ ինը հազարերորդական)

**Առաջադրանքներ**

1. Գրի՛ր տասնորդական ստորակետի օգնությամբ և կարդա՛.

   5/10-0,5 
72/100-0,72
3 ամբողջ 4/10-3,4 
12 ամբողջ 15/1000-12,015

2. Տասնորդական կոտորակը գրի՛ր սովորական կոտորակի տեսքով.

   0,3-3/10   2,45-245/100   0,07-7/100    11,004-11004/1000

Թեմա 3. Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները

**Տեսական նյութ**

Սովորական կոտորակի հիմնական հատկության համաձայն՝ եթե կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք նույն թվով, կոտորակի արժեքը չի փոխվի: Սա թույլ է տալիս որոշ սովորական կոտորակներ վերածել տասնորդականի:

Նաև, տասնորդական կոտորակի վերջից զրոներ ավելացնելիս կամ պակասեցնելիս նրա արժեքը չի փոխվում (օրինակ՝ 0,5 = 0,50 = 0,500):

*Օրինակ՝* 4/5 = (4 * 2) / (5 * 2) = 8/10 = 0,8:

**Առաջադրանքներ**

1. Հետևյալ սովորական կոտորակները բեր հայտարարի 10, 100 կամ 1000-ի և գրի՛ր տասնորդական տեսքով.

   1/2= 1*5/2*5=5/10=0.5 ,  3/4=3*25/4*25=75/100=0.75,  2/5=2*2/5*2=4/10=0.4,  7/20=7*5/20*5=35/100=0.35,  1/25=1*4/25*4=4/100=0.04

2. Կրճատի՛ր տասնորդական կոտորակի վերջի զրոները.

   1,400 =1.4;    0,70=0.7;    25,31000=25.31

Թեմա 4. Տասնորդական կոտորակների գումարումը

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակները սյունակով գումարելիս պետք է՝

1. Գրել դրանք իրար տակ այնպես, որ **ստորակետը լինի ստորակետի տակ**:

2. Եթե թվանշանների քանակը տարբեր է, կարելի է կոտորակի վերջից զրոներ ավելացնել:

3. Գումարել ինչպես բնական թվերը և արդյունքում ստորակետը դնել նույն սյունակի ուղղությամբ:

*Օրինակ՝*

  4,25

+ 1,30

  5,55

**Առաջադրանքներ**

1. Կատարի՛ր գումարումը սյունակով.

   ա) 3,2 + 4,5=7,7
3,2
+4,5
7,7

   բ) 12,35 + 5,8=18,15
12,35
+5,8
18,15

   գ) 0,245 + 1,77=2,015
0,245
+1,77
2,015

2. Խանութից գնեցին 1,5 կգ խնձոր և 2,35 կգ տանձ: Ընդամենը քանի՞ կիլոգրամ միրգ գնեցին:
1,5+2,35=3,85

Թեմա 5. Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակները համեմատելիս՝

1. Նախ համեմատում ենք **ամբողջ մասերը**: Ում ամբողջ մասը մեծ է, այդ թիվն էլ մեծ է:

2. Եթե ամբողջ մասերը հավասար են, ապա հավասարեցնում ենք ստորակետից աջ գտնվող թվերի քանակը (զրոներ ավելացնելով) և համեմատում կարգերով՝ տասնորդականները, հարյուրերորդականները և այլն:

*Օրինակներ՝*

* 5,3 > 4,9 (քանի որ 5 > 4)

* 2,5 > 2,12 (քանի որ 2,50 > 2,12)

**Առաջադրանքներ**

1. Համեմատի՛ր կոտորակները (դի՛ր >, < կամ = նշանները).

   ա) 7,25 < 7,3

   բ) 0,4 = 0,400

   գ) 15,123 > 14,99

2. Դասավորի՛ր թվերը աճման կարգով.

   3,4;    3,04;    3,44;    0,99;    4,1
0,99, 3,04, 3,4, 4,1

 Թեմա 6. Տասնորդական կոտորակների հանումը

**Տեսական նյութ**

Հանումը կատարվում է գումարման նման.

1. Գրում ենք սյունակով՝ **ստորակետը ստորակետի տակ**:

2. Պակասող թվանշանների փոխարեն վերջից գրում ենք զրոներ:

3. Կատարում ենք հանումը ինչպես բնական թվերի դեպքում և ստորակետը դնում նույն տեղում:

*Օրինակ՝*

  7,50

— 2,34

  5,16

**Առաջադրանքներ**

1. Կատարի՛ր հանումը սյունակով.

   ա) 8,7 — 3,2=5,5
8,7
-3,2
5,5

   բ) 5,4 — 1,25
5,4
-1,25
4,15

   գ) 10 — 4,35
10
-4,35
5,65

2. Դույլում կար 8,5 լիտր ջուր: Նրանից օգտագործեցին 3,25 լիտրը: Քանի՞ լիտր ջուր մնաց դույլում:
8,5-3,25=5,25

Թեմա 7. Տասնորդական կոտորակների բազմապատկումը

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակները բազմապատկելիս՝

1. Թվերը բազմապատկում ենք **առանց ստորակետներին ուշադրություն դարձնելու** (ինչպես բնական թվերը):

2. Ստացված արդյունքում աջից հաշվում և ստորակետով անջատում ենք այնքան թվանշան, **որքան ստորակետից աջ թվանշան կա երկու արտադրիչներում միասին**:

*Օրինակ՝* 1,2 * 0,3

Բազմապատկում ենք 12 * 3 = 36: Երկու թվերում միասին ստորակետից աջ կա 2 թվանշան (մեկը՝ 1,2-ի մեջ, մյուսը՝ 0,3-ի)։ Աջից հաշվում ենք 2 թվանշան և դնում ստորակետ՝ 0,36:

**Առաջադրանքներ**

1. Կատարի՛ր բազմապատկումը.

   ա) 2,5 * 3=7,5

   բ) 0,2 * 0,4=0.08

   գ) 1,5 * 1,2=1.8

2. Գտի՛ր ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերն են 4,2 սմ և 3,5 սմ:
4,2*3,5=14.7

Թեմա 8. Տասնորդական կոտորակների բաժանումը

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակը բնական թվի բաժանելիս** կատարում ենք բաժանումը անկյունով: Հենց հասնում ենք ամբողջ մասի ավարտին, քանորդում դնում ենք ստորակետ և շարունակում բաժանումը:

Տասնորդական կոտորակը տասնորդական կոտորակի բաժանելիս** բաժանարարի ստորակետը տեղափոխում ենք դեպի աջ այնքան, որ այն դառնա բնական թիվ: Նույնքան կարգով դեպի աջ ենք տեղափոխում նաև բաժանելիի ստորակետը, ապա բաժանում բնական թվի:

*Օրինակ՝* 2,4 : 0,6  => տեղափոխում ենք ստորակետը 1 կարգով դեպի աջ => 24 : 6 = 4:

**Առաջադրանքներ**

1. Կատարի՛ր բաժանումը.

   ա) 6,4 : 2=3,2

   բ) 0,45 : 0,5=0.9

   գ) 1,21 : 1,1=1.1

2. 4 միատեսակ գրիչի համար վճարեցին 5,2 լարի (կամ դրամ): Որքա՞ն արժե 1 գրիչը:
5.2:4=1.3

Թեմա 9. Տասնորդական կոտորակների կլորացումը

**Տեսական նյութ**

Տասնորդական կոտորակը մինչև որևէ կարգը կլորացնելու համար նայում ենք այդ կարգից աջ գտնվող **հաջորդ թվանշանին**.

* Եթե հաջորդ թվանշանը 0, 1, 2, 3 կամ 4 է, ապա պահպանվող թվանշանը թողնում ենք անփոփոխ:

* Եթե հաջորդ թվանշանը 5, 6, 7, 8 կամ 9 է, ապա պահպանվող թվանշանին **ավելացնում ենք 1**:

Կլորացվող կարգից աջ գտնվող բոլոր կոտորակային թվանշանները դեն են նետվում:

*Օրինակներ՝*

* 4,236 ~ 4,2 (մինչև տասնորդականները, քանի որ հաջորդ թիվը 3 է)

* 7,87 ~ 7,9 (մինչև տասնորդականները, քանի որ հաջորդ թիվը 7 է)

**Առաջադրանքներ**

1. Կլորացրո՛ւ մինչև **տասնորդականները** (ստորակետից հետո թողնելով 1 թվանշան).

   5,34 – 5.3
  0,871 – 0.9
12,95 – 13
2. Կլորացրո՛ւ մինչև **միավորները** (մինչև ամբողջ թիվը).

   3,8 – 4   14,23 – 14   0,75 – 1

Июньский флешмоб

Придумай рифму. Например: лето — где-то. Солнце, жара, море, песок, каникулы
Солнце — оконце

Жара — пора

Море — горе

Песок — носок

Каникулы — улыбнули

5.Подбери пары противоположных по смыслу фразеологизмов

как рыба в воде — не в своей тарелке
сидеть сложа руки — работать не покладая рук
спустя рукава — работать не покладая рук
чувствовать себя уверенно — не в своей тарелке

6.Напиши как можно больше сложных слов с корнем -лет- , например: долголетие 

многолетний, тысячелетие, десятилетие, столетие.

7.Найди спрятанные слова:
реом – море
ажра – жара
Елто –лето
ануилкык – каникулы
Лакубинк – клубника

8.Что означает выражение «работать не покладая рук»?
лениться
трудиться очень усердно
отдыхать

9.Составь предложение из слов:
лето, каникулы, друзья, весело
Наступило долгожданное лето.
У школьников начались летние каникулы.
Друзья каждый день играют вместе на улице.
Им всегда очень весело и интересно вместе.

10.Сколько слогов в слове «каникулы»?
4 слога (ка-ни-ку-лы)

Մայրենիի ֆլեշմոբ։ Հունիս


Ընդգծված բառերի տառերը խառնվել են, վերականգնի՛ր ճիշտ բառերը, ապա կարդա՛ ասացվածքները․
Առաջ մտածիր, հետո խոսիր։  
Բախտը մի անգամ է այցելում։
Գետն ընկնողը անձրևից չի վախենա։

5.Դասավորի՛ր տառերն այնպես, որ բառեր ստացվեն Նուհսի, ձարադուրկ, առմա, տոսսոգօ

հունիս, արձակուրդ, ամառ, օգոստոս

6.Ինչո՞վ էին նման 5-րդ առաջադրանքի բառերը։ Ինքդ էլ մի քանի բառ կազմի՛ր։
Բոլորը կապված էին ամառավա հետ։ Ճամբար, բակային խաղեր, հուլիս, շոգ օրեր

7.Բառքամոցի հնարի կիրառությամբ «սառնանույշ» բառի տառերով որքան հնարավոր է շատ բառեր ստացի՛ր։
սառն, նուշ, շուն, ուշ, նույ,սույն, սյուն, անուշ,աշուն, անուն, նուռ

8.Ի՞նչ է նշանակում 7-րդ առաջադրանքում տրված «սառնանույշ» բառը։ Գրի՛ր այդ բառի հոմանիշ բառը։
«Սառնանույշ» բառը նշանակում է զով, հաճելի սառնություն ունեցող, թարմացնող։

Հոմանիշ բառ՝ զով։

9.Տրված կաղապարներով կազմի՛ր բառեր։ Օրինակ՝ արմատ+ածանց- մեծություն, տնակ
Արմատ + արմատ-մոխրաման
Ածանց + արմատ-անամպ
Արմատ+ ածանց-գիտություն
Արմատ + արմատ+ածանց-տղամարդկություն

10.Շարունակի՛ր ասացվածքը՝
Տաշած քարը․․․․
տեղը կմնա
գետնին չի մնա
տեղը կդնեն

11.Ո՞ր բառի արմատն է սխալ անջատված․
Ան-հեռ-ա-տես

Ուղ-տապ-ան
Շիկ-ա-վուն
Փոքր-ություն

12.Ո՞ր նախադասության մեջ կա ավելորդ բառ․
Այգում աճում են խնձորենի, տանձենի և այլ ծառեր։
Ձկնորսը որսաց սիգ, իշխան, ձուկ և կողակ։
Որսորդն անտառում ծուղակ պատրաստեց գայլի, արջի և այլ կենդանիների համար։

13.Պատկերացրու, որ դու պետք է քո ամենամոտ ընկերոջը, ծնողներիդ և ուսուցիչներիդ խորհուրդ տաս, թե ինչ գրքեր կարդան ամռան ընթացքում, ի՞նչ գրքեր կընտրես նրանցից յուրաքանչյուրի համար։ Գրի՛ր ցանկը։
Ծնողներիս`«Ինչպես դաստիարակել հաջողակ մարդկանց. Պարզ դասեր՝ բացառիկ արդյունքների հասնելու համար» Հեղինակը՝ Էսթեր Վոյցիցկի (Esther Wojcicki)
Ուսուցիչներիս՝ «Սարյակ մի՛ սպանիր»- հայտնի է նաև «Ծաղրասարյակ սպանելը» վերնագրով։ Հեղինակը՝  Հարպեր Լի
ընկերոջս՝ «Ճանճերի տիրակալը»
Հեղինակը՝ Վիլյամ Գոլդինգ

Բնագիտության ֆլեշմոբ 2026/2 մակարդակ (Հունիս)

1. Ասա այն պտղի անունը, որի սերմերը գտնվում են ոչ թե ներսում, այլ դրսում, դրա համար այն ստացել է «կեղծ հատապտուղ» անվանումը։
ելակ

2. Ի՞նչ կլինի, եթե ծաղկած ելակի թփի տերևները հեռացնենք։
Եթե ծաղկած թփի տերևները հեռացնենք, բույսը կթուլանա կամ կչորանա, իսկ պտուղները չեն հասունանա։ Տերևները բույսի «խոհանոցն» են. դրանց միջոցով է բույսը արևի լույսից էներգիա ստանում (ֆոտոսինթեզ), որպեսզի սնուցի ծաղիկներն ու ապագա հատապտուղները։

3. Ինչի՞ համար են ելակի «բեղիկները»։

Captionless Image

Ելակի բեղիկները նախատեսված են վեգետատիվ (անսեռ) բազմացման համար: Բեղիկները երկարում են, դիպչում հողին, արմատներ արձակում և ձևավորում նոր, երիտասարդ թփեր։ Սա բույսի համար ամենաարագ տարբերակն է տարածվելու և բազմանալու համա

4. Եթե ելակը բազմանում է բեղիկներով, էլ ինչի՞ համար են սերմերը։

Թեև ելակը հեշտությամբ բազմանում է բեղիկներով, սերմերը նրան պետք են երկու կարևոր պատճառով.

Տարածման համար․ Թռչուններն ու կենդանիները ուտում են ելակը, և սերմերը նրանց միջոցով տարածվում են մայր թփից շատ հեռու։
Գենետիկական բազմազանության համար․ Սերմերով բազմացման ժամանակ առաջանում են նոր հատկանիշներով բույսեր, ինչն օգնում է բույսին հարմարվել փոփոխվող միջավայրին (սելեկցիոներները հենց սերմերով են ստանում նոր տեսակներ)։

5. Բացի պտղից, ելակի էլ ո՞ր մասն ենք օգտագործում։

Բացի համեղ պտուղներից, օգտագործում են նաև ելակի տերևները և արմատները: Դրանք չորացնում են և օգտագործում բուժիչ թեյեր ու թուրմեր պատրաստելու համար, քանի որ հարուստ են օգտակար նյութերով:

6. Ի՞նչ վիտամին է պարունակում ելակը։

Ելակը հայտնի է Վիտամին C-ի բարձր պարունակությամբ (նույնիսկ ավելի շատ, քան կիտրոնի մեջ): Այն պարունակում է նաև Վիտամին B9 (ֆոլաթթու), վիտամին K ։

7. Եթե ստեղծեիր նոր տեսակի ելակ, ինչպիսի՞ համ, գույն և անուն կտայիր նրան։

Եթե ես ստեղծեի նոր տեսակ, այն կունենար թթվաշ համ, կլիներ վառ շականակագույն՝ կարմիր սերմերով, իսկ անունը կդնեի «Սպիտսֆի»:

8. Փորձարարական առաջադրանք․  

Անհրաժեշտ նյութեր
• 3–4 հատ հասած ելակ
• 1 ճաշի գդալ շաքարավազ
• Գոլ ջուր (մոտ 1/4 բաժակ)
• Սովորական սառը ջուր (մոտ 1/2 բաժակ)
• 2–3 կտոր սառույց
• Հյութի թափանցիկ բարձր բաժակ, պատառաքաղ և թեյի գդալ

Փորձի ընթացքը (քայլ առ քայլ)
• Ելակները դիր առանձին ամանի մեջ և պատառաքաղով լավ տրորիր, մինչև դառնա միասեռ շիլա։ Ավելացրու 1 ճաշի գդալ շաքարավազ և մի փոքր գոլ ջուր։ Լավ խառնիր, որպեսզի շաքարավազը լիովին լուծվի։ Պետք է ստացվի թանձր, քաղցր ելակային հյութ։
• Ստացված թանձր հյութը զգուշությամբ լցրու թափանցիկ բարձր բաժակի մեջ (այն պետք է զբաղեցնի բաժակի մոտ 1/3 մասը)։
• Բաժակի մեջ շատ զգուշությամբ գցիր 2–3 կտոր սառույց։ Սառույցները կլողան ելակի հյութի մակերեսին և կծառայեն որպես արգելք, որպեսզի հաջորդ շերտը միանգամից չխառնվի ներքևի հյութին։
• Վերցրու սովորական սառը ջուրը։ Թեյի գդալը պահիր բաժակի պատին կպած՝ անմիջապես սառույցի կտորների վերևում, և ջուրը շատ դանդաղ՝ կաթիլ առ կաթիլ լցրու գդալի վրայով։
• Մի փոքր սպասիր և արա քո դիտարկումները։

Այս փորձը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր խտություն ունեցող հեղուկները շերտավորվում։

  • Ներքևում մնում է ելակի հյութը, որովհետև ավելացված շաքարավազի պատճառով այն դարձել է ավելի խիտ (ծանր)։
  • Վերևում հավաքվում է սովորական ջուրը, քանի որ այն ավելի նոսր է (թեթև)։
  • Սառույցն ու գդալը թույլ չեն տալիս, որ լցնելու ընթացքում ջուրն ու հյութը մեխանիկորեն խառնվեն իրար։

Лувр и его сокровища

Лувр — один из самых известных музеев мира. Он находится в столице Франции — Париже. Ежегодно миллионы туристов приезжают сюда, чтобы увидеть знаменитые произведения искусства.

Изначально Лувр был средневековой крепостью, затем королевским дворцом, а позже превратился в музей. Сегодня его коллекция насчитывает сотни тысяч экспонатов. Среди них картины, скульптуры, предметы древних цивилизаций и археологические находки.

Самой известной картиной музея считается «Мона Лиза» Леонардо да Винчи. Многие посетители приходят в Лувр именно ради этой загадочной улыбки. Не менее знаменитой является скульптура Венеры Милосской, которая считается одним из символов античного искусства.

Интересно, что осмотреть все экспонаты Лувра за один день практически невозможно. Если проводить возле каждого экспоната хотя бы несколько секунд, на полный осмотр музея потребуется несколько месяцев.

Перед главным входом в музей находится стеклянная пирамида. Сегодня она стала одним из символов Парижа и привлекает внимание туристов со всего мира.

Лувр помогает людям знакомиться с культурой разных эпох и народов. Посещение музея позволяет не только увидеть великие произведения искусства, но и лучше понять историю человечества.

1. Вставьте пропущенные слова

Лувр находится в городе Париж..

Самая известная картина музея -«Мона Лиза».

Перед входом в музей расположена стеклянная пирамида..

В Лувре хранятся картины, скульптуры и археологические находки.

Ежегодно музей посещают миллионы туристов.

Слова для справок: туристов, археологические, Париж, пирамида, «Мона Лиза».

2. Найдите и исправьте ошибки
Лувр находится в Лондоне. Лувр находится в Париже.
Мона Лиза написал Пабло Пикассо. – Мону Лизу написал Леонардо да Винчи.
Лувр является самым маленьким музеем мира. – Лувр является одним из самых больших музеев мира.
Перед музеем расположена каменная башня. – Перед музеем расположена стеклянная пирамида.
Венера Милосская — известная картина. – Венера Милосская — известная скульптура.

3. Выпишите из текста

Существительные: Лувр, музей, Париж, картина, скульптура, туристы, экспонаты, пирамида
Прилагательные: известный, знаменитый, средневековый, королевский, стеклянный, древний
Глаголы: находится, приезжают, увидеть, считается, хранятся, помогает, позволяет

4. Образуйте множественное число

Картина — картины
Скульптура — скульптуры
Турист — туристы
Музей — музеи
Экспонат — экспонаты

5. Подберите вопрос к ответу

Где находится Лувр?
— Лувр находится в Париже.

Какая картина самая известная?
— Самой известной картиной считается «Мона Лиза».

Легко ли осмотреть музей за один день?
— Да, осмотреть музей за один день очень трудно.

Сколько туристов посещают Лувр ежегодно?
— Миллионы туристов.

6. Продолжите предложения

Лувр знаменит тем, что в нём хранятся великие произведения искусства.
Туристы приезжают в музей, чтобы увидеть знаменитые экспонаты.
Стеклянная пирамида является символом Лувра и Парижа.
Искусство помогает человеку понимать культуру и историю.

7. Логическое задание

Прочитайте предложения. В каждом из них одно слово подобрано неверно. Замените его.
Туристы внимательно рассматривали картину экскурсовода.
Художник нарисовал картину на холсте.
Посетители рассматривали произведения Леонардо да Винчи.
В музее хранятся древние артефакты египетской цивилизации.
Экскурсовод рассказал о знаменитой улыбке Моны Лизы.

8. Восстановите текст

Вставьте подходящие слова.

Лувр — один из самых известных музеев мира. Он находится в Париже. Самой знаменитой картиной считается «Мона Лиза». Перед музеем расположена стеклянная пирамида. Каждый год музей посещают миллионы туристов.

Слова для справок: музеев, туристов, Париже, пирамида, Мона Лиза.

9. Фразеологизмы об искусстве

Объясните значение фразеологизмов:
Смотреть во все глаза — очень внимательно смотреть.
Открыть для себя новый мир — узнать что-то новое.
Не отрывать глаз — сильно увлечься чем-то.
Находиться в центре внимания — быть главным объектом интереса.
Произвести неизгладимое впечатление — очень сильно впечатлить

10. Творческое задание

Представьте, что вы посетили Лувр. Напишите небольшой рассказ (5–7 предложений), используя слова:
Я посетил Лувр в Париже. Я увидел знаменитую «Мону Лизу».В музее было много туристов. Искусство Лувра очень впечатляет. Это было незабываемое путешествие.

Лувр, Париж, Мона Лиза, туристы, искусство, впечатление.

11. Составьте диалог

Составьте диалог между экскурсоводом и туристом (6–8 реплик), используя вопросы:

— Где находится Лувр?
— Лувр находится в Париже.
— Какая картина самая известная?
— Самая известная картина — «Мона Лиза».
— Что интересного есть в музее?
— Там много картин и скульптур.
— Почему туристы приезжают в Лувр?
— Чтобы увидеть великие произведения искусства.

«Հազարան հավք» հեքիաթի իմաստը

Հազարան հավք պատմում է բարության, հավատարմության, քաջության և նպատակին հասնելու համար դժվարությունները հաղթահարելու կարևորության մասին։ Հեքիաթը ցույց է տալիս, որ մարդը կարող է հասնել իր նպատակին, եթե լինի համբերատար, ազնիվ և չհանձնվի փորձությունների առաջ։

«Հազարան հավք» և «Հազարան բլբուլ» պատմությունների նմանությունները

  1. Երկուսն էլ հրաշապատումներ են՝ դրանցում կան կախարդական և անսովոր իրադարձություններ։
  2. Գլխավոր հերոսները ճանապարհորդում են՝ դժվարություններ հաղթահարելով հասնում են իրենց նպատակին։
  3. Երկու պատմություններում էլ կարևոր դեր ունի կախարդական թռչունը, որը համարվում է շատ արժեքավոր և առանձնահատուկ։
  4. Բարին հաղթում է չարին՝ հերոսները հաղթահարում են փորձությունները և հասնում հաջողության։
  5. Պատմությունները սովորեցնում են, որ քաջությունը, համբերությունը, ազնվությունը և հավատը վերջում պարգևատրվում են։
  6. Երկուսն էլ հայկական ժողովրդական ստեղծագործություններ են, որոնք փոխանցում են ազգային արժեքներ և իմաստություն։

«Հազարան հավք» և «Հազարան բլբուլ» պատմությունների տարբերությունները

  1. Գլխավոր կախարդական կերպարը տարբեր է.
    • «Հազարան հավք»-ում գլխավոր կախարդական կերպարը Հազարան հավքն է։
    • «Հազարան բլբուլ»-ում գլխավոր կախարդական կերպարը Հազարան բլբուլն է։
  2. Նրանց հատկությունները տարբեր են.
    • Հազարան հավքը հայտնի է իր հրաշագործ ուժերով և բարօրություն բերելու կարողությամբ։
    • Հազարան բլբուլը հայտնի է իր անզուգական, կախարդական երգով։
  3. Սյուժեն տարբեր է.
    • Երկու պատմություններում հերոսների արկածներն ու փորձությունները նույնը չեն, և նրանք տարբեր ճանապարհներով են հասնում իրենց նպատակին։
  4. Խորհրդանիշները տարբեր են.
    • Հազարան հավքը հիմնականում խորհրդանշում է երջանկություն, կյանքի վերածնունդ և բարիք։
    • Հազարան բլբուլը խորհրդանշում է գեղեցկություն, երաժշտություն և հոգևոր հարստություն