English class

Where do you live?
I live in China.
Where do you go?
I go to school.
Where is it?
It is at Xiang Xu.    
When do you get up?
I get up at 7:00 am.
When do you have your breakfast?
I have my breakfast at 7:10 am.
When do you go to school?
I go to school 7:20 am.
When do you have your lunch?
I have my lunch at 12:00 am.
When do you come home?
I come home at 6:00 pm.
When do you go to bed?
I go to bed at 10:00 pm.

Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպեո փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Continue reading

Ելք ստուգատես

Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․
Ես Գագիկ Ստեփանյանն եմ։ Ծնվել եմ 2014 թվականի Հուլիսի 29-ին՝ Երևանում։ Այժմ ապրում եմ Չինաստանում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում և «Սիաոշանի Սիանխու » միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում։ Հաճախում եմ ֆուտբոլի և մենթալ թվաբանության դասերի։ Գիտեմ մի քանի լեզու։ Շատ եմ սիրում հեծանիվ վարել, ֆուտբոլ խաղալ, գրքեր կարդալ և հետաքրքիր պատմություններ լսել աշխարհի տարբեր երկրների մասին։ Դպրոցում ունենք մեծ գրադարան, ընթերցանության ժամին մեզ թույլ են տալիս կարդալ մեր սիրած գրքերը։ Ես հատկապես սիրում եմ կարդալ կենդանիների մասին։ Այնտեղ ընկերներիս հետ լավ ժամանակ եմ անցկացնում։ Երբ դպրոցից գալիս եմ տուն արդեն շատ ուշ է լինում։ Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, եթե հաջողվում է երբեմն համակարգչային խաղեր եմ խաղում։
Ես շատ եմ սիրում ճամփորդել, շատ գեղեցիկ վայրերում եմ եղել,բայց Հայաստանից սիրուն տեղ չեմ տեսել։ Ես շատ եմ սիրում իմ Հայրենիքը և կարոտում բոլորին։
Երազում եմ իմ հայ դասընկերների հետ ավտոբուսով գնալ ճամփորդության։

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

Continue reading

Մեղուների հովիվը և արջերը

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Continue reading

English class/

present simple

I dance, You dance, He dances, She dances, It dances, We dance, You dance, They dance.

Do I dance?

Do you dance?

Does he dance?

Does she dance?

Does it dance?

Do we dance?

Do You dance?

Do they dance?

I don’t dance.

you don’t dance.

He doesn’t dance.

She doesn’t dance.

It doesn’t dance.

We don’t dance.

You don’t dance.

They don’t dance.

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

– Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին եւ փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա եւ կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

– Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երեւի կատու։

Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։ – Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

– Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին եւ շարունակ շշնջում.

– Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում եւ զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ եւ վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սևաչքերով նայեց անծանոթ դեմքերին եւ, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

– Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։ – Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

– Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

– Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

– Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

– Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։ Պառավը չի համաձայնում։

– Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

– Դե՛ իջեք։

– Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

– Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից եւ կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչեւ կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

– Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչեւ մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

– Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն եւ թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

– Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

– Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։

– Չե՞ք տեսնում ո՛նց է հետևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

– Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին եւ ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

– Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա եւ ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին եւ թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ- ըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա եւ նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը եւ ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, եւ նա մնաց այդպես մինչեւ մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

– Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միեւնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան եւ փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։ Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

 Գոգ- Շորի այն մասը, որ ծածկում է գիրկը:
Վագոն- Ռելսային գծերով ուղևորներ ու ապրանքներ տեղափոխելու հատուկ կահավորությամբ մեծ կառք։

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել – լռել

իրավունք տալ – արտոնել

վնաս տալ -վնասել

3. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը ընդգծի՛ր. 

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից մեկը

4. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Ջեկոն շատ լավ շունիկ է, որովհետև նա լսեց պառավի խոսքերը։ Նա նաև շատ հավատարիմ է։