ԱՆԳԻՆ ՔԱՐԸ

(ԱՐԱԲԱԿԱՆ)

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը մի փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց, չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՜նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՛ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե խելոք ծեծեք… էլ խելոք ծեծելը ո՞րն է… կողքերը կփշրենք, պրծավ գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և անարդար, և անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,— ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք,— թե ի՞նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։— Մեղավորներն են արդարանում, իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ արել են։ Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՜հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ տեսեք։

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

— Տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք պատմի։

Ու Սայիդը շարունակեց։

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի…»

— Ա՛յ էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

«էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»։ Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ, հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գա՜նգատ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները.— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը՝ ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև։ Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։ Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա… իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի՝ հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են՝ խեղճ, անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե, լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը.— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՜վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց հրավիրել իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց դալիան ծխել ու պատմություն անել։

— «Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

«Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

«Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է ՚հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

«Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

«Խելոք մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

«Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը՝ խղճմտանքն է։

«Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղներ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռ, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում»։

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել Հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի տեսակ էն ոճիրն է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.— քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչել Աայիդին։

— Աայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում։ Թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց՝ Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց, «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները։

Առաջադրանքներ

Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված տաս գոյական և դիտարկի՛ր։
հատկություններ
հաջորդներ
թագավորներ
ավազաններ
շատրվաններ
այգիներ
ծաղիկներ
Ուսումնարաններ
հիվանդանոցներ
ջրհորներ

Տեքստում ընդգծված բառերը բառակազմական վերլուծության ենթարկի՛ր։ 
փառավոր- փառք-արմատ- ավոր -ածանց
ոտնատակ-ոտ-արմատ + ա հոդակապժ տակ -արմատ
միառժամանակ– մի -արմատ+ առ+ ժամ- արմատ+ անակ- ածանց
հետաքրքրական-հետաքրքիր-արմատ + ական- ածանց
 ցավալի – Ցավ-արմատ+ ալի ածանց
 կարմրաթշիկ – կարմիր -արմատ+ թշիկ
ամենաթանկ -ամեն+ ա+ թանկ -արմատ
միաժամանակ– մի-արմատ+ա հոդակապ+ ժամ-արմատ+անակ- ածանց
կործանարար–  կործան-արմատ+ արար -ածանց
անծանոթ – ան-ածանց+ ծանոթ- արմատ
թունավոր  – թույն- արմատ+ավոր- ածանց
ջրհոր – ջուր- արմատ+հոր-արմատ
արմավենի – արմավ -արմատ+ենի ածանց
անջուր – ան-ածանց+ ջուր -արմատ
 արաբական-արաբ- արմատ+ ական- ածանց

Տրված բայ-երի դիմաց գրի՛ր դրանց ժամանակաձևը՝ (ներկա, անցյալ, ապառնի)։

հարցնում էին-անցյալ

պետք է վերադառնար-անցյալ

ժպտաց-անցյալ

ասում էր-անցյալ

ուզում եմ-ներկա

վեր կացավ-անցյալ

զգաց-անցյալ

կանգ առավ-անցյալ

Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները։

ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին-լսել

ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից-բոլորը ազդվեցին այս պատմությունից

թագավորը մտքի տունն ընկավ-մտածեց

ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները-ուշատդրությունը թեքեցին դեպի դարպասները

ականջ արեք-լսեք

քաղցր խոսք ասավ-լավ խոսք

միտն է գալիս-հիշում է

Տեքսից դո՛ւրս գրիր թվականները և յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր դրա կազմության տեսակը։

երեք
մեկ

Ո՞րն է այս հեքիաթի ասելիքը։ Մի քանի նախադասության ներկայացրո՛ւ վերլուծությունդ։

Այս հեքիաթի ասելիքը նա է, որ կան օրեր մենք երջանիկ ենք և կան օրեր, որ վատ էնք ապրում։ Մենք երբեք չպետք է մեզ համեմատենք ուրիշների հետ, այլ ապրենք մեր սեփական կյանքը։ Ստեղծենք մեր երջանկությունը, որը բոլորի համար տարբեր է։ ԵՎ պետք չէ նախանձել մարդկանց։

Բայ

Տրված գոյականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր։

աԱմպ-ամպելծաղիկ-ծաղկելվար-վարելկար-կարելերգ-երգել, ժողով-ժողովելօճառ-օճառել:
բԳող- Գողանալվախ-վախենալքար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջեցնել, մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, դալուկ-դալուկանալ, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ – բզզոց – բզզալ:
դը՜ռռ –դռռոց – դռռալ:
չրը՜խկ – չրխկոց – չրխկալ:
խը՜շշ – խշշոց – խշշալ:
ծի՜վ-ծի՜վ – ծվծվոց – ծվծվալ:
տը՜զզ– տզզոց – տզզալ:
կը՜ռռ– կռռոց – կռռալ։
թը՜խկ– թխկոց – թխկալ:
մը՜ռռ– մռռոց – մռռալ:

246. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր: Ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել, փորձի՛ր բացատրել:

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

            Երրորդ-երրորդել, ուշ-ուշանալ, շտապ-շտապել , մոտ-մոտենալ, մերձ-մերձենալ, հեռու-հեռանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել, կրկին-կրկնել:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախչել, սառ-սառչել, թիռ-թռչել:

248. Պարզի՛րթե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:
Ա խմբին ավելացել է ել բայ կազմող մասնիկը, իսկ Բ խմբին ավելացել է ալ մասնիկը։

Յ ձայնակապի ուղղագրությունը

Արդեն գիտես, որ հայերենում ձայնավորների միջև սովորաբար լսվում է յ հնչյունը, որը կոչվում է ձայնակապ։

Հիշի՛ր

Յ ձայնակապը գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո։

Օրինակ՝ հայելի, հմայիչ, նայել, հոյապակ, երեկոյան, հրամայել, ծառայել, նայել, և ալյն։

Ե, է, ի, ու ձայնավորներից հետո յ ձայնակապը չի գրվում։

Օրինակ՝  միաբանություն, միակ, հիանալի, թիավարել, թիակ, վերարկուով, րոպեից, էություն, լիություն, ձիավոր, լիակատար և այլն։

Կատարի՛ր առաջադրանքները

Լրացրո՛ւ յ  ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

Հայելի, րոպեից, շոյել, թիակ, էություն, խոյանալ, գոյություն, միասնություն, մնայուն, շրջագայություն, թեյաման, հարցնեի, ծառայել, ձիավոր, Հռիփսիմեի, Սերգեի, Միքայել, երեկոյան, ներկայացում, խնայողաբար, մեղեդիով, շղթայել, ծաղրածուի, հյուսիսային, այցելուին, գոլորշիանալ, երևակայել, քրիստոնեական, տիեզերագնաց, նոյեմբեր, ծառուղիով։

Հիշի՛ր, որ ուն վերջածանցով կազմվում են ածականներ, որոնք պահանջում են ինչպիսի՞ հարցը, իսկ յուն վերջածանցով կազմվում են գոյականներ, որոնք պահանջում են ի՞նչ հարցը։

Այժմ լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

Ճարտատ-ուն խարույկ

Խարույկի ճարճատյուն

Կարկաչ-ուն գետակ

Գետակի կարկաչյուն

Շառաչ-ուն մտրակ

Մտրակի շառաչյուն

Հնչ-ուն ծիծաղ

ԾԻծաղի հնչյուններ

Դողդոջ-ուն քայլեր

Քայերի դողդոջյուն

Բաբախ-ուն սիրտ

Սրտի բաբախյուն

Ղողանջ-ուն զանգ

Զանգի ղողանջյուն

Խոխոջուն առու

Առվի խոխոջյուն

Երկրորդ  մակարդակ․ մարտ ամսվա  ֆլեշմոբ 

5.Մարինեն, Աննան ու Նարինեն աշխատում են մանկապարտեզում: Երկուշաբթիից ուրբաթ յուրաքանչյուր օր աշխատանքի գնում են նրանցից  երկուսը: Մեկ շաբաթվա ընթացքում Մարինեն աշխատում է 3 օր, Աննան՝ 4 օր: Քանի՞ օր է աշխատում Նարինեն մեկ շաբաթվա ընթացքում: 3 օր։

6.Ռուբենը գրում է բոլոր այն թվերը, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին. դրանց առաջին թվանշանը 1 է, յուրաքանչյուր հաջորդ թվանշան նախորդից մեծ է կամ հավասար դրան, և բոլոր թվանշանների գումարը 5 է: Քանի՞ թիվ է գրել Ռուբենը: 4

7. Կարինեն ուներ լուցկու 36 հատիկ։ Օգտագործելով բոլոր լուցկիները՝ նա կառուցեց մեկ եռանկյուն  և մեկ քառակուսի։ Եռանկյան յուրաքանչյուր կողմում կար լուցկու 6 հատիկ։ Քանի՞  լուցկու հատիկ կար քառակուսու յուրաքանչյուր կողմում։ 4․5 հատ։

8. Երեկույթին մասնակցում էին 4 տղա և 4 աղջիկ: Տղաները պարում էին միայն աղջիկների հետ, իսկ աղջիները` միայն տղաների: Երեկույթի ավարտին բոլորին հարցրեցինք, թե նրանցից յուրաքանչյուրը քանի՞ պարազույգ է ունեցել: Տղաները պատասխանեցին` 3, 1, 2, 2: Աղջիկներից երեքն ասացին` 2, 2, 1: Ի՞նչ թիվ նշեց չորրորդ աղջիկը: 3 անգամ։

9.Փողոցի հետիոտնային  անցումը կազմված է իրար հաջորդող սպիտակ և սև շերտերից, յուրաքանչյուրը՝ 50 սմ լայնությամբ։ Այն սկսվում և վերջանում է սպիտակ շերտերով։ Անցումն ունի 10 սպիտակ շերտ։ Քանի՞  սանտիմետր է ճանապարհի լայնությունը: 950սմ։

10.Մեր փողոցում կա 17 տուն։ Ես ապրում եմ փողոցի՝ զույգ համարակալումով մայթի վերջին տանը, և իմ տան համարը 12- ն է։ Զարմիկս ապրում է կենտ համարակալումով մայթի վերջին տանը։ Ո՞րն է նրա տան համարը։ Համար 21։

11.Կատուն 3 օրում բռնեց 12 մուկ։ Յուրաքանչյուր հաջորդ օրվա ընթացքում նա բռնում էր ավելի շատ մուկ, քան նախորդ օրը։ Երրորդ օրը նա բռնեց ավելի քիչ մուկ, քան նախորդ  երկու օրերին միասին։ Քանի՞ մուկ  բռնեց կատուն երրորդ օրը։ 5 մուկ։

12. Բաբկենը մտքում պահեց մի թիվ, բաժանեց այն 7- ի, ստացվածին գումարեց 7 և վերջապես ստացված արդյունքը բազմապատկեց 7-ով։ Այդպես նա ստացավ 777։ Ո՞ր թիվն էր մտապահել Բաբկենը: 728

13.Սանդուղքն ունի 21 աստիճան։ Աշոտը և Միքայելը հաշվում են աստիճանները՝ մեկը շարժվելով վերևից ներքև, մյուսը՝ ներքևից վերև։ Նրանք հանդիպեցին Աշոտի հաշվարկով 10-րդ աստիճանի վրա։ Միքայելի հաշվարկով ո՞ր աստիճանի վրա նրանք հանդիպեցին։ 11-րդ

14.18 քարտի վրա գրված է ճիշտ մեկ թիվ՝ 4 կամ 5։ Բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի։ Քանի՞ քարտի վրա է գրված 4 թիվը։ 5 քարտ։

Սատանի կամուրջ

Երբեք չեմ եղել Սատանի Կամուրջում,շատ եմ ցանկանում այցելել։

Սատանի կամուրջ, տրավերտինից բնական կամուրջ Հայաստանում Որոտան գետի կիրճում, Տաթև գյուղից արևելք։

Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։

«Սատանի կամուրջ» անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

Հնարավոր է լողալով անցնել կամրջի տակով և դուրս գալ հակառակ կողմից, բայց դա կարելի է անել միայն լավ լողալ իմացողներին, փորձառու մարդու ուղեկցությամբ, և սակավաջուր ամիսներին (օգոստոս, սեպտեմբեր):


Գառնի հեթանոսական տաճար

Շատ եմ եղել Գառնիում, շատ եմ սիրում այս վայրը։

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակից։