փետրվար, 2026/Մայրենիի ֆլեշմոբ

Տառախմբերին միայն ձայնավոր(ներ) ավելացնելով՝ ստացի՛ր բառեր․
զրթցչ, փտրվր, բռրն, բնստղծթյն, ստգտս, հրց, դդմ, ձյն, ֆլշմբ

Զարթուցիչ, փետրվար,բառարան,ստուգատես,հարց,դդում, ձայն, ֆլեշմոբ

Գրի՛ր առնվազն 5 բառ, որոնք կազմված լինեն երկու արմատից, կարող են ունենալ նաև ածանց և յուրաքանչյուր բառում լինի «ց»-ը տառը։
Ցուցահանդես, հեռուստացույց, ցուցմունք, ցրտահարություն, ցրտաշունչ


Բանաստեղծությունների տողերը  խառնվել են իրար, առանձնացրո՛ւ բանաստեղծությունները, գրի՛ր վերնագրերը և հեղինակին։
Անհուն հանքը իմ գանձերի,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Շընչում բուրմունք եդեմային։
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Ահա բացվեց թարմ առավոտ,


«Իմ սիրտը լեն ու ազատ»

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի՝
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

«Առավոտ»

Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

Ահա բացվեց թարմ առավոտ,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շնչում բուրմունք եդեմային։

Բանաստեղծության յուրաքանչյուր տան մեջ մեկ տող բացակայում է, գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության բացակայող տողերը։

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,

«Երկու սև ամպ»
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ընտրի՛ր ասացվածքին համապատասխանող մեկնաբանությունը։
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
Թուրը պետք է լեզվի պես սրել։
Բառերով շատ ուժեղ կարելի է նեղացնել, վիրավորել, ցավեցնել։
Ո՞ւմ է պետք թուրդ, եթե լավ չես խոսում։
Թրի մասին  պատմություններ կան աշխարհի շատ  լեզուներով։

Ո՞վ է պատկերված նկարում, ի՞նչ գիտես նրա մասին։

Սա Մխիթար Սեբաստացին է։
Մխիթար Սեբաստացին հայ մեծ հոգևորական, գիտնական և կրթական գործիչ էր։ Նա ծնվել է 1676 թվականին Սեբաստիա քաղաքում։ Նրա իրական անունը Մանուկ էր։

Նա հիմնադրել է Մխիթարյան միաբանությունը, որը զբաղվում էր հայ գրքերի տպագրությամբ, կրթությամբ և գիտությամբ։ Միաբանությունը հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Մխիթար Սեբաստացին մեծ դեր է ունեցել հայ լեզվի, մշակույթի և կրթության զարգացման մեջ։ Նրա շնորհիվ բազմաթիվ հայերեն գրքեր են ստեղծվել և պահպանվել։

Նա մահացել է 1749 թվականի

Գրի՛ր բարբառային բառերի գրական համարժեքը։
բգդրել, տակռի, ղազան, խոխա, քյալլա, բոլ-բոլ, դիերել, ածել, բազրգան, գյուդուլ, սհաթ

բգդրել – ճմռթել / սեղմել

տակռի – տակառ

ղազան – կաթսա

խոխա – երեխա

քյալլա – գլուխ

բոլ-բոլ – շատ / առատ

դիերել – դնել

ածել – տանել

բազրգան – վաճառական

գյուդուլ – փոքրիկ / կարճահասակ

սհաթ – ժամ / ժամացույց

 Որոշի՛ր, թե «սուր»  բառը ո՞ր բառակապակցությունում է գործածվել փոխաբերական իմաստով․
Սուր դանակ
Սուր գագաթ
Սուր միտք
Սուր անկյուն

Սրանք պատասխաններն են, ի՞նչ հարցեր կտեղադրես, որպեսզի պատասխանները ճիշտ լինեն։-Լոռվա Դսեղ գյուղում, փետրվարի 19-ին։-Ո՞րտեղ և ե՞րբ է ծնվել Հովհաննես Թումանյանը ։
-Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում Թումանյանի այդ ստեղծագործությունը։– Կարդացե՞լ ես Թումանյանի <<Շունն ու Կատուն>>։
-Ընդհանրապես չվախեցա, գայլերը խելացի կենդանիներ են։– Վախեցա՞ր գայլերից։
-Այո, իմ սիրելի նախագծերից է, այդ նախագծի արդյունքում շատ նոր բառարաններ եմ բացահայտում։– Հավանե՞լ ես մեր նոր բարբառային նախագիծը։

Այբբենական կարգով գրի՛ր  ածականներ, որոնցով կբնութագրես քեզ։

Ազնիվ, բարի,երազկոտ,ընկերասեր,խնդուն,կատակասեր, մարդամոտ, սրամիտ, փողասեր,օգնող։

«Ստեղծագործություն/գիրք/անձնավորություն, որ փոխեց կյանքս, մտքերս» թեմայով գրի՛ր, ներկայացրո՛ւ ստեղծագործությունը/գիրքը/անձնավորությանը, և պատմի՛ր՝  ինչպես փոխվեց կյանքդ կամ մտքերդ։

Անձնավորություն, որ փոխեց կյանքս

Իմ կյանքը փոխած մարդը իմ հայրն է։ Նա ինձ համար ոչ միայն հայր է, այլ նաև լավագույն ընկեր և ուսուցիչ։
Երբ ես փոքր էի, երբեմն չէի լսում մեծերին և կարող էի սխալներ անել։ Բայց հայրիկս միշտ հանգիստ նստում էր կողքիս և խոսում ինձ հետ։ Նա երբեք չի բարկացել, այլ միշտ բացատրել է ։ Նա ինձ սովորեցրել է լինել ազնիվ, աշխատասեր և չվախենալ դժվարություններից։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, ես ուզում եմ հանձնվել, բայց նա ասում է. «Փորձիր նորից, դու կարող ես»։ Այդ խոսքերը ինձ ուժ են տալիս։
Հորս շնորհիվ ես հասկացա, որ կյանքում պետք է ընտրել ճիշտ ճանապարհը և մտածել ապագայի մասին։ Նա ինձ դրեց ճիշտ ուղղու վրա և օգնեց դառնալ ավելի պատասխանատու։Ես շատ եմ սիրում և հպարտանում իմ հայրիկով, որովհետև նա փոխեց իմ մտածելակերպը և օգնեց ինձ դառնալ ավելի լավ մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *