Անտեսանելի Տոնինոն

Ջ․ Ռոդարի

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից։

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում։ Գիտե՞ք՝ ով է իմ հայրը։ Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրիկ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։
Ծույլ և բարի։

Ի՞նչ էր երազում Տոնինոն։
Տոնինոն երազում էր որ ոչ ոք իրեն չտեսնի։

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։
Որ ուսուցիչը ասաց Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։
Նա իր ընկերների մազերն էր քաշում և վազվզում։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։
Երբ պապիկը տեսավ նրան։

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։
Կլացեյ։

Տեքստում ընդգծված նախադասութունը մեկնաբանի՛ր։
Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։
Տոնինո դու պետք է անտեսանելի չդառնայր

Ո՞վ փրկեց տղային։
Ծերուկը

Տեքստից առաձնացրո՛ւ ծերունու խոսքերը։ Մի քանի նախադասությամբ մեկնաբանի՛ր։
-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։
Որովհետև նա անտեսանելի է և չի ուզում տոնինոն անտեսանելի լինել։

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։
Որովհետև այս նաղադասությունը շատ ծիծաղելի է։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։
Տոնինո պետք չե վաղենալ ուսուցիչից որովհետև նա քեզ գիտելիք է տալիս եթե ձեռքիդ ղպի նա քո համար է խփում որ դու մեծանաս և խելացի մարդ դառնաս։

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։
Ես երազում եմ լինել աշխարհի ամենա խելացի մարդը որ մարդիկ ինզ գովան։

Բառարանային աշխատանք

Օրինակի համաձայն՝ տեքստում ընդգծի՛ր գրությամբ և արտասնաությամբ տարբերվող բառերը։
Իջավ,դարձել,անգամ։

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։
մայրիկ,փաթաթվեց։

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական-անսովոր

ծեր-ջահել

իջնել-բարձնանալ

հուսալ-չհավատալ

մեղադրել-չմեղադրել

աղմկոտ-լուռ

ուշանալ-շտափել

Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։
Տոնիննոն,ընկերներ,ծերունին։
խելացի,անտեսանելի,ծեր։
ծիծաղել, հարցրեց,լսեց։

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշացում

աղմկել-աղմուկ

զայրանալ-զայրույթ

ուրախանալ-ուրախություն

հուսալ-հույս

կարծել-կարծիք

դիտել-դիտում

բարձրանալ-բարձրություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *