Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):
Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան |
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
- Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
1. Արագածոտնի Աշտարակ 2. Արարատի Արտաշատ 3. Արմավիրի Արմավիր 4. Գեղարքունիքի Գավառ 5. Լոռու Վանաձոր 6. Կոտայքի Հրազդան 7. Շիրակի Գյումրի 8. Սյունիքի Կապան 9. Վայոց Ձորի Եղեգնաձոր 10. Տավուշի Իջևան - Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի:
Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: - Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
Իմ բնակավայրը Երևանն է։ Քաղաք Մասիս, քաղաք Էջմիածին, քաղաք Աբովյան, գյուղ Նորագավիթ, գյուղ Ջրվեժ, գյուղ Արգավանդ։ - Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն 10 քաղաքային բնակավայրերի անուններ:
Քաղաք Գյումրի, Մասիս, Արարատ, Վանաձոր, Մարտունի, Վայք, Ստեփանավան, Արթիկ, Սևան, Էջմիածին։