179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
Ա -խմբում հասարակ գոյականներ են, իսկ Բ խմբում հատուկ գոյականներ են։
18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են, իսկ Բ խմբի գոյականները հատուկ գոյականներ են։
Հասարակ գոյականները գրվում են փոքրատառով, իսկ հատուկ գոյականները մեծատառով։
181. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:
Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:
<ցի> ածանցով կազմված բառերը գրվում են մեծատառով եթե ազգանուն է ։
Գոյականի թիվը
186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Ա խմբում բոլորը եզակի բառեր են,իսկ Բ խմբում հոգնակի բառեր են։
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ,մայրեր,մատանիներ,տատեր, կատուներ,թութակներ,գրպաններ: