Ստեղծագործական աշխատանքներ Ամանորի թեմաներով

Առաջադրանքների կատարման ժամանակահատվածը 18-08 հունվարի

Ստեղծի՛ր և ձևավորի՛ր քո ամանորյա ամսագիրը։ Ամսագրում կարող ես ներառել առաջարկված բաժիններից մի քանիսը, ցանկության դեպքում՝ բոլորը։

Ամանորյա հանելուկներ- Ամանորյա հանելուկներ հորինի՛ր։ Հորիննածդ հանելուկների պատաստխանները կարող ես ներկայացնել նկարների կամ ռեբուսների տեսքով։
Այն ո՞վ է, այն ով,որ գալիս է 00։01-ին և մեզ նվերներ բերում։


Սպիտակ է- փափուկ է, կպչում ես- հալչում է։


Ամանորյա շուտասելուկներ— Տրված բառերից մի քանիսն առանձննացրո՛ւ և դրանց գործածությամբ ամանորյա շուտասելուկներ հորինի՛ր։

լույսեր, ուրախ, կատարի, Նոր տարի, բարի, արի, բեր, բոլորի, սեր, մաղթանքներ, երգ, պարի, վառի։
Արի բարի Նոր տարի, բեր բոլորին նվերներ։
Ուրախ լույսեր, երգ ու պար, մաղթանքներ իկատար։

Բառերը կարող ես նաև ի՛նքդ առաջարկել։

Ամանորյա խորհուրդներ մեծերին ու փոքրերին։
Շատ ժամանակ միասին անցկացրեք և վայելեք ամեն մի պահը։
Հաճախ ժպտացեք։
Առողջ սնվեք և մարզվեք։

Հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի, Սուրբ Ծնունդի ու դրանց խորհրդանիշերի մասին։

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Ներկայացնում ենք ձեզ հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան մասին:

1. Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը: Հեթանոսական երկրպագությունը, ի վերջո, նման բույսերով իրենց տունը զարդարելու ավանդույթ է ձեւավորել:

2. Առաջին սուրբծննդյան շնորհավորական բացիկը պատրաստել է բրիտանացի Հենրի Քոուլը 1843 թվականին: Դատելով համեմատաբար թարմ վիճակագրությունից, Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան նախօրեին ամեն տարի ավելի քան 3,5 մլն. բացիկ է ուղարկվում:

3. Սուրբ Ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը ծագել է Գերմանիայում 1700 թվականին: Գերմանացիները, լինելով հնարամիտ մարդիկ, առաջին արհեստական տոնածառերը պատրաստել են սագի փետուրներից:

4. Մ.թ. 320 թվականին Հռոմի եպիսկոպոս Հուլիոս Առաջին պապը դեկտեմբերի 25-ը հայտարարեց Սուրբ Ծնունդը տոնելու օր:

5. XVI դարում Սաքսոնիայում ապակի պատրաստող բանվորները ստեղծեցին տոնածառի առաջին խաղալիքը, որի համար որպես նախատիպ ծառայեց եդեմական խնձորը: Գունավոր գնդիկների զանգվածային արտադրությունը սկսվեց շատ տարիներ անց, XIX դարի կեսերին:

6. Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի բուխարու վրա նվերների համար սուրբծննդյան գուլպաներ են կախում: Այդպիսի ամենամեծ գուլպայի երկարությունը 32,5 մետր է եղել, իսկ լայնությունը` մոտ 15 մետր: Այն պատրաստվել է Լոնդոնում 2007 թվականի դեկտեմբերի 14-ին:

7. Սուրբ Ծնունդին ընդունված է տոնական սեղան պատրաստել: Յուրաքանչյուր երկիր այս առիթով իր սեփական ավանդույթներն ունի: Դանիայում, օրինակ, սուրբծննդյան հիմնական ուտեստներ են համարվում խնձորով տապակած սագը եւ չամիչով բրնձով շիլան: Շիլան, ի դեպ, գիշերը թողնում են սեղանի վրա, որպեսզի կերակրեն էլֆերին:

8. Կրկին, ըստ վաղեմի ձեւավորված ավանդույթի, Սուրբ Ծնունդի օրն ընդունված է տունը եւ ինքդ քեզ զարդարել կանաչ, ոսկե եւ կարմիր գույներով:

9. Նախկինում շատ եվրոպական երկրներում հավատում էին, որ Սուրբ Ծնունդի 12 օրերի ընթացքում չար ու բարի հոգիները ակտիվ են եղել: Որոշ ժամանակ անց հոգիները մարմին են ձեռք բերել եւ դարձել էլֆեր:

10. Եվրոպայում Սուրբ Ծննդյան 12 օրերից որեւէ մի օր սուրբծննդյան կոճղ վառելու ավանդույթ կա: Այս սովորույթը խորհրդանշում է արեւի ցիկլային վերադարձը: Կոճղը կամ դրա ածխացած մասնիկները բերրիության, հաջողության եւ առողջության խորհրդանիշ են համարվում:

Ինչու են քրիստոնյաները Սուրբ Ծնունդը տարբեր օրերի նշում

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել:

Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը:

Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Ռուս Ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Ս. Ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածհայտնության տոնը և Սուրբ Մկրտությունը։

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և

Աստվածհայտնության տոները:

Ամանորյա հետաքրքիր սովորույթները իմ նախընտրած երկրում։
Ամանորը Չինաստանում

Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն չինարեն հեշտ. 春节 , պինինchūnjiéպալլ.չունցզե), հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում[1]:11: Ավանդական նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ (այսինքն դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին)։ Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Ամանորյա տոնակատարությունների ցիկլը ավանդաբար սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (չին. 正月 zhēng-yuè) և ավարտվում է Լուսարձակների տոնով, որը գալիս է տոնակատարության 15-րդ օրը։ Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։

Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով դեպի ընտանիք ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։ Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։

Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։ Այդ տոնը նշանավոր է ոչ միայն խանցիների համար, այլ նաև ազգային փոքրամասնությունների համար։ Տոնը նշում են Մանջուրները, յաոտյանները, չժուանները, դաուրները, դունցերը, լիյանները և այլ էթնիկական խմբեր։ Համաձայն Շանշուի (舜典:2) ավանդապատման, Ամանորի առաջին օրը դարձավ այն օրը, երբ Շունյը 舜 (հնագույն ժամանակաշրջանի օրինակելի արքա) գահ բարձրացավ։ Յույհը (Юй) ստանալով գահը նրանից, հետևեց այդ օրացույցային նախադեպին։

Չինական Ամանորը համարվում է ամենաերկար և ամենակարևոր տոնը Չինական լուսնային օրացույցում։ Այդ տոնի ծագումը վերագրվում է հնագույն ժամանակներին և արտաքուստ արտացոլում է խորհրդանշական հարգանք դիցերին, հավատամքին և ավանդույթներին, որոնք պահպանվել են չինական հասարակության մեջ։ Դրանց դրսևորումներն են համարվում օրինակ նոր տարվա խորհրդանշանական նշանակումը 12 կենդանիներից մեկով և նաև խորհրդանշական գույնով, պայմանավորված Հինգ տարերքների տեսությամբ։

Ամանորյա հետաքրքիր բաղադրատոմս
Աղցան տոնական
հավի դոշ- 400գր.
սալորաչիր-100գր.
նռան հատիկներ – 100գր.
եգիպտացորենի հատիկներ-200գր․
աղ, սև բիբար, կարմիր բիբար
խառնել 3ճ գդալ թթվասեր
100գր կտրատած ընկույզ

Ստեղծագործական աշխատանքներ

Ընտրի՛ր քեզ դուր եկած ստեղծագործական աշխատանքը և կատարի՛ր։

Տարեմուտի խոստովանություն

Նամակ Ձմեռ պապիկին
Մի անգամ լինում է մի տղա, որի անունը Բլու էր։ Նա չուներ հայրիկ և մայրիկ։ Բլուն ապրում էր իր շունիկի հետ, միայնակ, մանկատանը։ Նրա շունկի անունը Մաքս էր ։ Նրա երազանքը այն էր, որ ունենար ընտանիք։ Մի օր նա գրում է Ձմեռ պապիկին նամակ, որ նա ուզում է խաղալիք, բայց Ձմեռ պապը միանգամից իր երազանքն է կատարում և այդ օրվանից Բլուն ունենում է ընտանիք։

Ամանորի ամենասպասված հյուրը
Ամանորի ամենասպասված հյուրը ինձ համար ձյունն է։ Ես անհամբեր սպասում եմ թե երբ եմ խաղալու ձնագնդիկ, թավալ գալու փափուկ ու սպիտակ ձյան մեջ։

Օգնող հարցեր

  • Մանրամասն նկարագրի՛ր Ձմեռ պապուն, նրա տնակը, բնակավայրը:
  • Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր նրան։
  • Ներկայացրո՛ւ նրա օրվա անելիքները, ամանորյա նախագծերը  (ե՞րբ կամ ինչպե՞ս է արթնանում, ի՞նչն է  Ձմեռ պապու  զարթուցիչը, որտեղ կամ ինչպե՞ս է լվացվում, ի՞նչ է ուտում  նախաճաշին և այլն․․․)
  • Ներկայացրո՛ւ Ձմեռ պապու օրագիրը։
  • Պատմի՛ր նրա ցանկությունների ու երազանքների մասին:
  • Ո՞վ է Ձմեռ պապու <Ձմեռ պապը>։

Ձմեռ պապիկը շատ բարի, հոգատար, սպիտակ մորուքով պապիկ է։
Ձմեռ պապիկը արթնանում է կեսօրին, նա սիրում է երկար քնել, նրան արթնացնում են իր էլֆերը։ Նախաճաշին ուտում է կոճապղպեղով թխվացքաբլիթ և խմում կաթ։ Այնուհետև կարդում երեխաների նամակները և ասում էլֆերին ինչ խախալիքներ պատրաստել։ Ամբողջ օրը հետևում է ընթացքին և բաց թողնում ճաշի ժամը։ Ուշ երեկոյան ընթրիքին ուտում է համեղ ուտեստներ։ Հետո բուխարու մոտ խմում է տաք շոկոլադ և կարդում գրքեր։
Ձմեռ պապիկի երազանքը այն է որ պատերազմ չլինի և երեխաների մանկությունը ուրախ անցնի։

Ամանորյա ընտանեկանն ֆիլմադարան-առաջարլի՛ր ամանորյա մուլտֆիլմերի ու ֆիլմերի քո ընտրանին։
https://www.youtube.com/watch?v=q12BBcanenI
https://www.youtube.com/watch?v=iO-4cR-2xzk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *