255. Տարվա եղանակի երեք հաջորդական ամիսների միջև կապը տրված է նկարում։ Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված նկարում։
Ամառը։
256. Հատվածներով համառոտագրե՛ք հետևյալ պայմանները.
ա) Երեք հաջորդական բնական թվերի գումարը հավասար է 9 3 -ի։
բ) Նանեն ու Նիկան ունեն հավասար քանակությամբ մատիտներ։
գ) Կարինեն, Հայկուհին ու Նոյեմը միասին կարեցին 5 2 հագուստ, ընդ որում ՝ հագուստներից 29 -ը կարեց Նոյեմը։
դ) Արեգը, Լիլիթն ու Լևոնը միասին ունեն 25 000 դրամ։ Լիլիթի մոտ կա 12000 դրամ, իսկ Լևոնն Արեգից ունի 1000 դրամով ավելի։
ե) Խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը հակառակորդի դարպասին հասցրեց 15 հարված, որոնցից 6-ը ուղղված էր դարպասին, իսկ մնացած հարվածները շեղ էին։
257. Էքսկուրսիային մասնակցած աշակերտներից աղջիկների քանակը 3-ով ավելի էր տղաների քանակից։ Էքսկուրսիային մասնակցեց նաև 5 ծնող։ Այդ պայմանները պատկերե՛ք գծապատկերով։
258. Նկարում պատկերված է երկու տարբեր հայկական մետաղադրամների արժեքների գծապատկերը։ Որքա՞ն է նրանց արժեքը 20 և 50 դրամ։
Ձայնավորների ուղղագրությունը
Գրի՛ր հայերենի բոլոր ձայնավոր տառերը։
ա,է,ը,ի,օ,ու
Օգտվելով տառերի այբբենական աղյուսակից, յուրաքանչյուր ձայնավորի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան անվանումը։
ա,է,ը,ի,օ,ու
Օ-Ո -ի ուղղագրությունը
Տրված բառերից առանձնացրո՛ւ այն բառերը, որոնցում ո-ն արտասանվում է վօ։
Բնորոշ, ոճաբան, ողկույզ, ոսկոր, ոլոռ, որակ, որսորդ։
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո։
օթյակ, օրացույց, բացօթյա, ականջօղ, ոսկեզօծ, ամանօր, քնքշորեն, եղբորորդի, կողմնորոշվել։
Գրի՛ր օ-ով կամ ո-ով սկսվող հինգական բառ։
ոճաբան, ողկույզ, ոսկոր, ոլոռ, որակ,
Գրի՛ր բառեր, որոնց մեջ թաքնված է օր արմատը։
կեսօր, միջօր,եռօրյա
Կազմի՛ր նախադասություն, որի կազմում գտնվող բոլոր բառերը սկսվում են ո-տառով։
Որսորդը որոշեց որոնել ոզնիների ոտնահետքերը։
Հիշի՛ր
Հայերենում ա, ի, ու ձայնավորները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են, որևէ դժվարություն չեն առաջացնում և ուղղագրական կանոններ չունեն։
Բառասկզբում վօ արտասանելիս գրում ենք՝ ո։ Բացառություն են կազմում մի շարք օտարալեզու բառեր, որոնց մեջ լսում ենք վօ հնչյունները, բայց գրում եք վո տառերը։ Օրինակ՝ Վոլգա, Վոլոդյա, վոլեյբոլ և այլն։
Բառասկզբում օ արտասանելիս գրում ենք՝ օ, բացի ով-ովքեր բառերից։
Հ․ Սահյան /Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
- Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
սարսուռ-դողդողանք
մշուշ -մառախուղ, մեգ
երկնչում է-վախենալ - Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
Մասուր է կաթում-մասուր է ընկնում,
կարմիր սարսուռ է կաթում- մասուրը դողդողալով ընկնում է - Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
- Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
Կարմիր և կապույտ - Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Ինձ դուր է գալիս այս տեսարանը,որովհետև նկարագրում է առվի հանդարտությունը և մեղմ հոսելը։ - Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առվի համար դժվար է քարից անցնելը, բայց ինքն իր մեջ կարծես ուժ գտնի և հաղթահարի։ - Բացատրի՛ր հետևյալ միտքը․
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Խոր աշուն էր և մասուրները ժայռից ընկել էին առվի մեջ, և առուն քշում տանում էր նրանց։
8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/ կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր:
Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:
Կարմիր մասուր
անուշ-անուշ
Ուշ աշնանը
Քամին տանի։
Մշուշ ու մուժ
Աշուն ուշ
Կարմիր մասուր
Անուշ-անուշ։
9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։
Մի անգամ ժայռից ընկնում է մի մեծ մասուր և ընկնում առվի մեջ։ Առուն նրան տանում է շատ արագ , ճանապարհին մասուրը տեսնում է մի ձուկ և բղավում։
– Ձկնիկ՜ ձկինիկ՜, օգնիր ինձ։
Ձուկը լսում է մասուրի ձայնը և շտապում օգնության։ Նա քաշում է մասուրին, բայց առուն շատ ուժեղ է լինում ,և քաշում տանում է նրանց երկուսին։ Նրանք որոշում են կանչել օգնության երկրորդ ձկանը և բղավում են։
– Ձկնիկ՜ ձկնիկ՜, օգնիր մեզ։
Երկրորդ ձուկը գնում և բռնում է մյուս ձկան պոչը, բայց նորից չեն կարողանում օգնել մասուրին։
Նրանք տեսնում են մեծ արջին և կանչում։
– Արջ՜ արջ,՜ օգնիր մեզ։
Արջը նկատում է նրանց և իր մեծ թաթով վերցնում ու փրկում։ Ձկնիկները խնդրում են արջին, որ դնի իրենց ետ ջրի մեջ, քանի որ նրանք չեն կարողանում շնչել ջրից դուրս։ Արջը ետ է գցում ձկներին գետը, իսկ մասուրին դնում հողին,որպեսզի այն իր ճամփան շարունակի։
ԵՎ այդ օրվանից մասուրը նոր ընկերներ է ձեռք բերում, ձկները և արջը ։
10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։
11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։
Մասուրը շատ օգտակար հատկություններ ունի:Օգտակար հատկությունները պահպանելու համար այն հավաքում են մինչև ցրտահարվելը,երբ նրա գույնը դառնում է կարմրանարնջագույն:Մասուրի պտուղները հարուստ են վիտամին C-ով և ունեն մանրէասպան հատկություն:Բուժիչ նպատակներով օտգտագործում են թե՛ արմատը,թե՛տերևը և թե՛ պտուղը:Մասուրը որպես բուժիչ միջոց լայն տարածում ունի ժողովրդական բժշկության մեջ:
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս է, ունի մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիանաներ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն:
Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:
Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:
Завистливая сова
Однажды на крышу царского дворца села сова. В саду сова увидела соловья. Все, кто проходил мимо дерева, низко кланялись соловью.
Вскоре появился сам царь. Он нес золотой поднос с лучшей едой. Сова увидела, что царь положил поднос на землю, а соловей слетел с дерева и начал есть.
Сова спросила соловья:
-Скажи мне, — чем ты заслужил такой почет?
-Царь любит меня за мое пение, — ответил соловей. – Он приказал выполнять все мои желания и каждый день приходит кормить меня с золотого подноса.
Когда наступила ночь, сова подумала: «Мой голос не хуже соловьиного. Когда царь услышит , как я пою, он прогонит соловья и прикажет выпонять все мои желания. И мне не придется ночью охотится за мышами, если царь будет приносить мне пищу на золотом подносе!»
И сова начала изо всех си ухать. Она кричала так громко, кто спал во дворце, сразу же проснулся.
-Кто это смеет так кричать в моем дворце? – рассердился царь. – Найти виновного и привести сюда!
Все начали выполнять приказ. Найти сову было легко, потому что она все время ухала.
-Ощипать ее заживо! – приказал царь.
Слуги ощипали сову и выбросили из дворца.
Завистливая сова еле-еле добралась до леса. Она часто рассказыала свою печальную историю попугаям и всегда ругала соловья:
-Это он во всем виноват, злодей!
-Чем же он виноват? – спрашивали попугаи.
-А как же! Если бы я не встретила у дворца соловья, я бы не запела. А если бы не запела, меня бы не ощипали! Вот и выходит, что в моей беде виноват соловей!
Вопросы
1.Как царь относился к соловью?
Он любил соловья за его пение.
2.Почему сову прогнали?
Потому, что она мешала всем своим уханием
3.Почему сова ругала соловья?
Потому, что в её беде виноват соловей!
4.Права ли сова?
Нет
5.Напишите свое мнение о сове.
Сова была завистливая
1.Вставьте нужные предлоги.
Всё лето листья подставляли солнцу свои ладошки. Они пропитались солнцем.К осени листочки стали золотыми (в, за, к). Капля воды стукнула по листку (с, по). Лист упал. Синица села на дерево (на, до, над). Ветер закружил листву. Зашумел золотой дождь. Как красиво осенью в лесу (по, из, в)!
2. Прочитайте. Разделите текст на предложения. Спишите. В конце предложений поставьте нужные знаки препинания.
Из родников вода течёт в ручьи, из ручьёв она бежит в реки.Большие реки текут в моря. Куда девается вода из моря? Почему она не бежит через край? Вода из моря поднимается туманом, из тумана рождаются тучи, из туч вода падаёт на змлю.
3. Продолжите:
Одежда: шуба,_пальто, брюки,свитер
Пища: суп,салат,пюре
Напитки: чай,_кофе, лимонад, компот_____
Посуда: тарелки, __чашки, вилки, ложки,ножи_
Учебные вещи: книга, карандаш, ручка,тетрадь
4. Составьте 3 вопросительных и 3 побудительных предложения.
Бабушка ты видела мою книгу?
Каким бывает осенью лес?
Кто это смеет так кричать в моем дворце?
Найти виновного и привести сюда!
Ощипать ее заживо! – приказал царь.
Читай громко сказала учительница
Էրեբունի/ Ամփոփիչ նյութ
Ես իմացա, որ Արգիշտի Ա-ն է կառուցել էրեբունի ամրոցը։ Էրեբունի ամրոցի թանգարանը բացվել է 1968 թականին Երևանի 2750 տարեդարձի օրը։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբանի անունը։Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Նաև իմացա, որ Երևանը 14-րդ մայրաքաղաքն է։ Հոլովակները նայելուց շատ հպարտացա ու ուրախացա,որ մինչ այսօր պահպանվել են և մեզ են հասել նման պատմական ամրոցներ։ Բայց նաև տխրեցի,որ լավ չենք պահպանում ու գնահատում այն ինչ ունենք։
George and the Dragon
Once upon a time there was a brave knight called George. George
had lots of adventures as he travelled by horse across many lands.
One day he came to a small village and met a man who lived in a cave
next to the village.
The hermit told the knight about the awful things that were
happening there. A terrible dragon had come to live in the lake and attacked the village every day.
The villagers didn’t know what to do. First, they gave the dragon all their food, but the dragon just
took the food and still attacked the village.
So then the villagers gave the dragon all the animals from their farms. The dragon took all the
animals, but continued to attack the villagers.
So then they gave the dragon all their gold and jewels. The dragon took all their money, but still was
not satisfied.
The king sent his army to try and capture the dragon, but the dragon was too strong and the
knights of the army were too scared and they ran away.
With nothing left to give, the king could only think of one thing to help protect his people. He sent his
only daughter, the princess, to the lake to wait for the dragon.
When George heard this he rode as fast as he could to the lake. Just then the dragon jumped out
from the lake and was going to eat the princess.
George attacked the dragon. He fought very bravely, won the fight and killed the dragon. George and
the princess returned to the village and everyone was very pleased that they would have no more
problems with the dragon.
Today, the story of George’s bravery is remembered and George is known as the patron saint of
many countries.
Ավ․ Իսահակյան/Ահմեդի ուղտը
Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը շարժելով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողը մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի՛, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:
Առաջադրանքներ
1․ Դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր (առանձնացրո՛ւ արմատները և հոդակապը) բարդ բառերը։
Օրինակ՝ խնդումերես-խնդում+երես
կեսօր-կես + օր
տանուտեր-տան+ու+տեր
սրտապատառ-սրտ+ա+պատառ
2․ Բացատրի՛ր տեքստում ընգծված արտահայտությունները։
հետևը ձգած-հետևից
կեսօրը կոտրվեց-ցերեկը անցավ
ճերմակին էր տալիս-սպիտակում էր
պատահեց նրան– հանդիպեց
աչքիդ չի՞ ընկել-չի երևացել
պահ տվավ-պահելու տվեց
աչք պահեինք-ուշադիր նայել
միտք էր անում-մտածում էր
քունը վրա հասավ-քունը տարավ
3․ Տեքստից դո՛ւրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր։
կտրիճ,խենթ, սրտապատառ, ուրախ ու պայծառ,կիզիչ
4. Յուրաքանչյուր բառի դիմաց նրան տրվող հարցը գրի՛ր։
Օրինակ՝ վազել-ի՞նչ անել
Ահմեդը-ո՞վ
գնում էր-ի՞նչ էր անում
ուղտ-ի՞նչ
քաղաք-ի՞նչ
սաստիկ-ինչպիսի՞
աքլոր-ի՞նչ
կտրիճ-ինչպիսի՞
մայրը-ո՞վ
վազել-ի՞նչ անել
գյուղ-ի՞նչ
լցնել-ի՞նչ անել
երևալ-ի՞նչ անել
5. Տեքստում գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները և գրի՛ր բառերի դիմաց։
բարկացած, ջղայնացած- զայրացած
հյուսած թոկ՝ պարան, ուղտի սանձափոկ-պարուսանը
հով-զով
շվաք-ստվեր
քաջ-կտրիճ
որոնել, ման գալ-փնտրել
դժգոհել, տրտնջալ-դժգոհել
ուժգին-ուժեղ
արթնանալ-զարթնել
6. Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։
հույսը կտրած-հուսահատված
կեսօրը կոտրվեց-ցերեկը անցավ
ճերմակին էր տալիս-սպիտակում էր
աչքիդ չի՞ ընկել-չի երևացել
միտք էր անում-մտածում էր
քունը վրա հասավ-քունը տարավ
7. Դո՛ւրս գրիր երկուական պատմողական և հարցական նախադասություն։
Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել:
8.Բացատրի՛ր հետևյալ միտքը․
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Այս մտքով մայրիկը փորձել է բացատրել, որ այս կյանքում եթե ուզում ես մարդ քեզ օգնի ու սրտացավ լինի, ապա դու ևս պետք է օգնես նրան։ Ամեն մեկն ունի իր համար կարևոր ու արժեքավոր բաներ։
9․ Երեք նախադասությամբ բնութագրի՛ր Ահմեդին։
Ահմեդը շատ անփույթ մարդ էր։
Նա շատ եսասեր էր և ուրիշների մասին հոգ չտանող։
Պատմության վերջում նա դարձավ կարեքցող։
10․ Առակը պատմի՛ր հերոսներից մեկի անունից։
Կոմիտասյան հետքերով
Чудесная звездочка /часть 4/
Вдруг королевский замок исчез. Эзольда увидела городскую площадь, по которой шел человек в простой одежде. Люди ему кланялись, смотрели на него с огромной любовью.
— Кто этот царь, которого так горячо любят? – спросила Эзольда.
— Не царь это, а простой бедный человек! – отвечала звездочка. – Но он научил бедных людей читать, и народ благодарит его. Но смотри: я покажу тебе, за что еще можно любить людей.
Перед Эзольдой открылся большой зал. Люди громкими криками выражали свою любовь и восторг человеку, который там стоял. Многие падали на колени.
Это должно быть могущественный король? – произнесла Эзольда.
— О, нет!.. Не король это. А врач, который вылечил людей от многих опасных и серьезных болезней. Но смотри, Эзольда, еще смотри!
По дороге шел человек. За ним бежал народ. Люди говорили ему слова благодарности и выражали свою большую любовь.
— Кто это? – спросила Эзольда, боясь снова ошибиться.
— Это недавний богач, теперь самый бедный в стране. Он все, что имел, отдал бедным. И за это заслужил любовь народа…
Сказав это, звездочка исчезла.
Исчез с ней и лунный свет в комнате Эзольды. На другое утро все во дворце ожидали новых приказаний, новых капризов и желаний принцессы. Но Эзольда ничего не приказывала…
На следующий день принцесса заявила, что она уже не желает иметь звездочку. Рыцари знали, что желания принцессы менялись быстро, и ничуть не удивились этому. Они стали ждать нового приказания Но прошел день, прошел другой, третий – Эзольда ничего не требовала, ничего не приказывала.
— Что случилось с Эзольдой? – удивлялись рыцари.
Вопросы
- О ком рассказала звездочка Эзольде?
Рассказала о человеке, который научил людей читать, о враче, который вылечил людей от многих опасных и серьезных болезней. И о богаче, который раздал бедным всё своё богатство. - Почему изменилась Эзольда?
Потому, что поняла за что,люди любят. - Какой станет Эзольда? Придумайте концовку.
Думаю,что Эзольда станет дорой и хорошей прицессой
1. Как называются слова, которые здесь перечислены?
Бегемот, болезнь, верблюд, гроза, дождь, диван, доброта жадность, инженер, костюм, карандаш, охотник, печаль, посуда, вьюга, радость, писатель, друг, упрямство, актер.
существителные
Впишите слова:
___добрые______ — люди;
_дикие___ — животные;
разны— предметы, вещи;
любовь— чувства, качества человека;
гроза— явления природы.
2. Прочитайте начало текста. Продолжите его.
Лес.
Вот и пришла осень в лес. Все деревья, кусты, цветы и поля стали жёлтыми.
Животные готовятся к зиме.
3. Продолжите ряд слов.
Названия деревьев: дуб,осина,берёза.
Название цветов: подснежник,роза,лилия,астра.
Названия грибов: боровик,шампиньоны,лисички,вешанки
Названия птиц: воробей,фламинго,аист,утка,орёл.
Названия животных: тигр,лев, медведь,кенгуру,слон,волк.
4. Прочитайте. Запишите слова в два столбика.
Музыка, композитор, картина, художник, сочинять, пение, певец, гнездо, птичка, петь, бабочка, цветок, машина, водитель, учить.
Кто-композитор ,художник,певец,птичка, бабочка,водитель
Что-картина,музыка,пение, гнездо,цветок, машина
.
2.11 վարժությունների շարունակություն։
- Հարսանիքի նախապատրաստվելիս գնել են 125 նարինջ, 178
խնձոր և 45 կիվի: Սեղանին դնելու համար պետք է ամեն սկուտեղի
մեջ շարել 4 նարինջ, 6 խնձոր և 2 կիվի: Առավելագույնը քանի՞
սկուտեղ է հնարավոր դասավորել այդ մրգերով: 22 սկուտեղ։ - Միկրոավտոբուսը կարող է տեղավորել 13 ուղևոր։
ա) Քանի՞ միկրոավտոբուս է անհրաժեշտ 5ա դասարանի 31
աշակերտին էքսկուրսիա տանելու համար:
3 միկրոավտոբուս
բ) Քանի՞ միկրոավտոբուս է անհրաժեշտ 5բ դասարանի 32
աշակերտին էքսկուրսիա տանելու համար:
3 միկրոավտոբուս
գ) Քանի՞ միկրոավտոբուս է անհրաժեշտ 5ա և 5բ դասարանի
աշակերտներին միասին էքսկուրսիա տանելու համար:
5 միկրոավտոբուս
դ) Ինչու՞ խնդրի գ) հարցի պատասխանը հավասար չէ ա) և բ)
հարցերի պատասխանների գումարին
Որովհետև Միասին տանելու դեպքում լրացնում ենք բաց թողած նստատեղերը և պակասում է մեկ հատ միկրոավտոբուս։ 32+31=63 5*13=65 2 ազատ տեղ։